Արտակարգ դեպք. Երևանի Դալմայի այգիներ կոչվող տարածքում հայտնաբերել են կնոջ քայքայված դիակ

Դիակ մասին հայտնել է անհայտ քաղաքացին, բայց չի նշել կոնկրետ վայրը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներն այսօր` հունիսի 20-ին, Երևանի «Դալմայի այգիներ» կոչվող տարածքում կատարած որոնողական աշխատանքներից հետո կնոջ դի են հայտնաբերել։

Այդ մասին իրավապահներին տեղեկացրել է անհայտ քաղաքացի՝ չնշելով դիակի կոնկրետ վայրը։

Այս պահին դժվար է որոշել, թե քանի տարեկան է մահացած կինը, քանի որ դին                 քայքայված վիճակում է։

Իրավապահները պարզում են մահվան պատճառներն ու ինքնությունը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS