Արտակարգ դեպք Երևանում. 9 ամսական երեխան ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը,  երեկ՝ կեսօրին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 ամսական տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի ծնողները, որոնց ինքնությունը այս պահին չենք հրապարակում, բնակվոմ են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։

Ամուսինները երեխային տարել են պատվաստման ու 2 օր անց երեխան սկսել է ուժեղ ջերմել։ 4-րդ օրը երեխային տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ ոչ մի դրական տեղաշարժ երեխայի առողջության ուղղությամբ չի եղել։

Այնուհետև ծնողները, տեսնելով, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում բարձիթողի վիճակ է երեխայի առողջական խնդիրները լուծելու հարցում, իրենց ուժերով երեխային տեղափոխել են Արաբկիր բժշկական կենտրոն։ Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, դեռևս ախտորոշում չկա։ Երեխայի ծնողը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էր.

««Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխաների 90 տոկոսը նույն խնդիրով են ու առաջին նշանը՝ բարձր ջերմություն, թոքերում և կրծքավանդակում՝ հեղուկ և այտուցում է լինում։ Կան դեպքեր, որ երիկամները չեն գործում»։

9 ամսական տղայի ծնողները ուզում են հասկանալ, թե ինչու է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գովաբանված դեղով պատվաստում անելուց հետո իրենց երեխան այս օրն ընկել ու ոչ միայն իրենց, այլ նաև շատերի»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS