Արտակարգ դեպք. 70 տարեկան ծերունին բալ քաղելիս վայր է ընկել և մահացել

Այսօր՝ հունիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզրւմ։ Ժամը 12։25-ի սահմաններույմ ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի այգիներից մեկում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝  ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 70-ամյա Գառնիկ Շ.-ի դին։

Մահացածն այգում բալ հավաքելիս է եղել, երբ ինքնաշեն աստիճանը անզգուշաբար ճոճվել է, և ծերունին ընկել է ցանկապատի վրա տեղադրված երկաթե ամրանի վրա: Նրան վիրավոր հայտնաբերել է կինը, սակայն, մինչ կժամանեին բժիշկները, Գառնիկ Շ.-ն մահացել է։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS