Արտակարգ պատահար. էքսկուրսիայի մեկնող երեխաների ավտոբուսը վթարի է ենթարկվել, կան տուժածներ

Հունիսի 7-ին` ժամը 08:58-ին, Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Խաչեն համայնքի բնակիչ Ս. Մ-ն իր վարած «Մերսեդես սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայով դեռևս չպարզված

հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:


Ահազանգով դեպքի վայր մեկնած Քաշաթաղի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները ՃՏՊ-ի հետևանքով տուժածներին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ, որտեղից էլ՝ Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Արևիկ մանկական հիվանդանոց» ՓԲԸ:

Ավտոմեքենայի մեջ գտնվել է Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը. նրանք էքսկուրսիայի էին մեկնում Տաթևի վանք:

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS