Աֆորիզմներ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր մարդ կյանքում հաջողության հասնելու համար

Կյանքը ընկալումը տարբեր է յուրաքանչյուրիս մոտ և այս դեպքում նշանավոր մարդիկ բացառություն չեն։ Որոշ մտքեր կարող են խորթ թվալ, իսկ որոշներն էլ՝ շատ հոգեհարազատ։ Սակայն չպետք է մոռանալ, որ կյանքի իմաստը չի սահմանափակվում ստորև բերված խոսքերով։

Դե ինչ, բացահայտում ենք կյանքը հայտնի մարդկանց տեսանկյունից։

1.Կյանքը նման է հեծանիվի ընթացքին։ Հավասարակշռությունը պահպանելու համար պետք է առաջ շարժվել։

Ալբերտ Էյնշտեյն

2. Կյանքը բարդ կատակ է․ դրա մասին դժվար է լուրջ խոսել։

Օսկար Ուայլդ

3. Կյանքը պետք է ապրել այնպես, որպեսզի քեզ հիշեն նաև սրիկիաները:

Ֆաինա Ռանևսկայա

4. Կյանքը բաժանված չէ քառորդների ու կիսամյակների: Դուք կյանքում չեք ունենա արձակուրդներ, և ոչ ոք չի սպասի, մինչև դուք կգտնեք ինքներդ ձեզ: Բոլոր այդ փնտրտուքները ձեր հաշվին են լինելու:

Բիլ Գեյթս

5. Ինչպես առակները, կյանքը նույնպես գնահատվում է ոչ թե երկարությամբ, այլ բովանդակությամբ։

Սենեկա

6. Ձգտեք ոչ թե հաջողության, այլ կյանքն իմաստավորելուն։

Ա․ Էյնշտեյն

7. Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:

Գ․ Մարկես

8. Իր կյանքի ընթացքում ամեն մարդ մեկ անգամ «սայթաքում է»՝ ոտքը դնելով իրեն վիճակված մեծագույն հնարավորության վրա: Սակայն, ցավոք, մարդկանց մեծ մասը պարզապես վեր է կենում, թափ տալիս իրեն և շարունակում առաջ քայլել, ասես ոչինչ չի եղել:

Ուինսթոն Չերչիլ

9. Ինչ էլ որ դուք անեք կյանքում, աննշան կլինի, բայց չափազանց կարևոր է, որ դուք դա անեք:

Մահաթմա Գանդի

10. Արդեն ուշ է ետ վերադառնալու և ամեն ինչ նորից սկսելու համար, սակայն դեռ ուշ չէ առաջ շարժվելու և ամեն ինչ ճիշտ անելու համար։

Օշո

11. Կյանքի իմաստը նրա ավարտի մեջ է։

Ֆրանց Կաֆկա

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS