Բшքվում շրջпղ шյս բեռնш տшրը ծածկ ված է Արցш խի ՊԲ խпցված տեխնիկшյի шվտпհшմшրшնիշներпվ.

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվում մեկնարկել է «Մեծ հաղթանակին» նվիրված արարողությունը, որի առանցքային դրվագը մի քանի րոպեներից մեկնարկող զորահանդեսն է։ Քիչ ա-ռաջ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ծաղիկներ դրեցին պատերազմի հերոսներին նվիրված «Շեհիդ-ների ծառուղում»։

Ադրբեջանում վստահ են, որ սա մեծ հաղթանակների սկիզբն է միայն։Թուրքիայում ևս վստահ են, որ սա մեծ հաղթանակների սկիզբն է միայն։

Հայաստանում մեր երկրի համար պատասխանատու պաշտոնյաները (Կառավարությունում ու ԱԺ-ում) խոսում են «երեք ժողովուրդներին բավարարող որոշումների մասին», իսկ նրանց սատարող մարդիկ շարունակում են հավատալ,որ իրենց չեն խաբում ու չեն թալանում ու չեն ուզում լսել այն զգուշացումները,որ հնչում են բոլոր կող-մերից։ Առաջիկա ամիսներին ՀՀ-ից սպասվող արտագաղթը, Սյունիքի ու Վայոց Ձորի հայաթափումը, տնտեսա-կան խորը ճգնաժամը և հասարակության անկումը չնկատողները խլում են նույնիսկ այն փոքր հաղթանակի հը-նարավորությունը, որ կա մեզ համար ապագայում։

Հուսամ՝ դուք հիմա կնայեք զորահանդեսը, կհասկանաք վերջապես, թե ինչ է եղել, կապրեք ցավի այն անհրա-ժեշտ գիտակցումը, որ ստիպում է վեր կենալ ու գործել հանուն պետության, այլ ոչ թե տգետների իշխանության։

Կից նկարում էլ դնում եմ այսօր Բաքվում շրջող այս բեռնատարը, որը ծածկված է Արցախի Պաշտպանության բանակի խոցված տեխնիկայի ավտոհամարանիշներով։ Նայե՛ք ու հասկացեք, որ այս ապագան այսօր սպառ-նում է Հայաստանի մնացած տարածքին։

Իմիջիայլոց, այսօր, 1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության անկախության հան-րաքվեն։

Հ. Գ. ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք զրկվել ենք մեր հայրենիքի 1/4-ից»։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS