Բաժանվելուց հետո որդիս մնաց ինձ հետ․ Որաշ ժամանակ անց ասաց, որ ցանկանում է տեղափոխվել հոր հետ ապրելու․․․հայտնվել եմ անելանելի իրավիճակում

Բաժանվելուց հետո որդիս մնաց ինձ հետ․ Որաշ ժամանակ անց ասաց, որ ցանկանում է տեղափոխվել հոր հետ ապրելու․․․հայտնվել եմ անելանելի իրավիճակում։Ես ու ամուսինս բաժանվել ենք 5 տարի առաջ, երբ որդիս ըն-դամենը 4 տարեկան էր: Չնայած վատ ամուսին լինելուն՝ որպես հայր նա միշտ հրաշալի էր կատարում իր պար-տականո ւթյունները, պաշտում երեխային:

Ամուսնալուծվելուց հետո էլ բոլոր հանգստյան օրերին, տոներին գալիս էր որդու հետևից, ու նրանք միասին լավ ժամանակ էին անցկացնում: Ես տեսնում էի, որ նա ջանք չի խնայում, որպեսզի երեխան երբեք չզգա հայրական սիրո ու հոգատարության պակաս:Ամեն ինչ հիանալի էր, սակայն վերջերս եկավ տղաս ու հայտնեց.

—Ես ուզում եմ հայրի կիս հետ ապրել: Նրա հետ ուրախ է ու հետա քրքիր: Իսկ դու միայն ստիպում ես ուտել ու հանձնարարություններ ես տալիս:

Տհաճ էր, զարմացած էի, շոկի մեջ էի… բայց հոգուս խորքո ւմ գիտեի, որ գալու է օրը և որդիս բացելու է նման խոսակցո ւթյուն: Քանի որ հայրը նրան միայն զվարճացնում էր, իսկ ես փորձում էի ինքնուրույն մարդ դարձնել, դրա համար էլ մեր հարաբերություններում լինում էին խնդիրներ:

Ես զգում էի, որ պետք չեմ որդո ւս, տեսնում էի՝ թե ինչ անհամբերո ւթյամբ է սպասում հոր հետ հանդիպմանը: Հոր հետ նա դպրոցից հետո գնում է բուրգեր, պիցցա կամ պաղպաղակ ուտելու:Հայրիկը թույլ է տալիս քնել մինչ ժամը 12-ը ու պառկել միայն կեսգիշերից հետո,տանում է կինոթատրոն, ճաշին ադի-բուդի գնում, իսկ ընթրիքին՝ ֆասթ ֆուդ, թույլ է տալիս ժամեր շարունակ անցկացնել համակարգչի առաջ:

Իսկ ես ստիպում եմ դասեր սովորել, նորմալ սնվել, 1 ժամից ավել չեմ թողնում պլանշետը ձեռքին, խաղալիքների փոխարեն հագուստ ու դպրոցական պարագաներ եմ գնում, խնդրում եմ հավաքել սենյակը, բարկանում եմ վատ գնահատակնների համար…Այս ամենը նորմա է, բայց որդիս՝ համեմատելով հայրիկին ու մայրիկին, գտնում է, որ վերջինը շատ պահանջկոտ է:

Ստացվում է, որ հոգսերն ու դաստիարակո ւթյունը մոր ուսերին է ընկնում, իսկ զվարճանքն ու ուրախությունը՝ հոր:Հիմա ես ի՞նչ անեմ. եթե ես էլ նախկին ամուսնուս պես պահեմ ինձ, որդուս համար հետագայում վատ կլինի, իսկ այսպես ես կորցնում եմ նրան…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS