ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ազատությամբ փոխարինելու անձնական երաշխավորություն ներկայացրած Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ժամանեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարան։

Նրանք ստորագրեցին երաշխավորագրի տակ, դատավորն ասաց, որ միջնորդությունը քննության կառնվի խորհրդակցական սենյակում՝ դատական ակտ կայացնելիս:
