Բրոկոլիով և գունավոր պղպեղներով պահքի աղցան

Փետրվարի 16-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Այս աղցանը հարմար տարբերակ է նաև  նրանց համար, ում ընտանիքում կան  պահք պահողներ:

Անհրաժեշտ բաղադրիչներ

Բրոկոլի- 1 փոքրիկ գլուխ

Կարմիր եւ դեղին թարմ պղպեղներ- 1-ական

Գազար-2 հատ

Բրինձ- 1 բաժակ

Խառը կանաչի- կես կապ

Սոխ-( 4-5 ճյուղ կանաչ սոխ)

Բուսական յուղ (ցանկալի է ձիթապտղի, բայց կարելի է վերցնել նաեւ եգիպտացորենի կամ արեւածաղկի ձեթ)- 3-4 ճաշի գդալ

Աղ, սեւ պղպեղ- ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Բանջարեղենը նախապես լվացեք : Կաթսայի մեջ առատ ջուր եռացրեք, աղ արեք, ապա բրոկոլին 3 րոպեով խաշեք այդ ջրի մեջ եւ արագ հանեք, որպեսզի չհասցնի գույնը փոխել: Նույն ջրի մեջ լցրեք լվացած բրինձը, եփեք  10րոպե : Բրինձը չպետք է շատ եփվի:Քամեք, թողեք սառչի:  Աղցանամանի մեջ լցրեք համաչափ կտրատած պղպեղները, քերած գազարը, սոխը, բրոկոլին, թարմ կանաչին: Ավելացրեք հովացած բրինձը, աղը, պղպեղը եւ բուսական յուղը:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS