Գեղեցիկ և շքեղ աղցան. Պատրաստեք հաշված րոպեների ընթացքում

Աղցանը պատրաստվում է իրար հետ հիանալիորեն համադրվող բաղադրիչներից, ստացվում է շքեղ, գեղեցիկ և համեղ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

ծովախեցգետնի ձողիկներ՝ 300գ

շամպինյոն՝ 400գ

ձու՝ 4 հատ

սոխ՝ 1 հատ

պինդ պանիր՝ 150գ

հալած պանրիկ՝ 100գ

սամիթ, մայոնեզ

Պատրաստման եղանակ.

Երկու տեսակի պանիրներն ու եփած ձուն առանձին անցկացնել խոշոր քերիչով:

Ծովախեցգետնի ձողիկները կտրատել՝ որքան հնարավոր է մանր:

Շամպինյոնն ու սոխը  տապակել, համեմել աղով և պղպեղով: Կարևոր է, որ ամբողջ ջուրը գոլորշիանա:

Աղցանը հավաքելու համար անհրաժեշտ է բացվող կողքերով ֆորմա:

Այժմ շերտերով հավաքել աղցանը: Յուրաքանչյուր շերտի վրա պետք է մայոնեզով ցանց անել:

Առաջին շերտն է ծովախեցգետնի ձողիկները

Հաջորդը՝ ձուն:

Սունկն ու սոխը:

Պինդ պանիրը՝ մայոնեզի հետ խառնած:

Աղցանը առնվազն 2 ժամով թողնել սառնարանում, այնուհետև զարդարել հալած պանրիկով: Ի դեպ, հալած պանրիկը հեշտությամբ քերելու համար այն 30 րոպեով դրեք սառցարանը:

Վերջում զարդարել կանաչիով և մատուցել:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS