Կանաչ լոբի համեղ և նորարար մատուցմամբ

Այսօր պատրաստում ենք կանաչ լոբով ուտեստ, որը անչափ օգտակար է, իսկ մեր պատրաստման տարբերակը շատ յուրահատուկ է և համեղ։

Կանաչ լոբով ուտեստ անհրաժեշտ բաղադրիչները

Կանաչ լոբի — 500 գր․

Քունջութ — 1 ճ․ գդ․

Ձու — 2 հատ

Հալվող պանիր

Սխտոր — 1 ատամ

Ձիթայուղ

Կարագ

Կանաչ լոբու պատրաստման նոր տարբերակ

Կանաչ լոբին լվանալ, եզրերը հեռացնել և շեղակի մանրացնել ահա այսպիսի կտորների,

Գազօջախի վրա եռացող ջրի մեջ լցնել լոբին, որպեսզի եռա, փակել կափարիչը և շատ կարճ ժամանակ՝ 1-2 րոպե եռալուց հետո վերցնել կրակից և ջրքամել:

Այժմ թավայի մեջ ձիթայուղ շաղ տալ և ջրքամված լոբին մի քանի րոպե տապակել թավայի մեջ, վրան քունջութ և աղ շաղ տալուց հետո:

Մինչ լոբին կտապակվի կտրատել սխտորը և լցնել ձվի վրա, աղ ավելացնել և հարել:

Ջեռոցի համար նախատեսված տարայի մեջ կարագ դնել, վրան լցնել տապակված լոբին, վրան հարած ձուն, և քերած հալվող պանիրը:

Ուղարկել ջեռոց մինչև պանիրը հալվի՝ մոտ 5-7 րոպե և վերջ։

Մատուցելիս հյուրերին խորհուրդ տալ այս և շատ այլ բաղադրատոմսեր գտնել մեր կայքում։

Պատրաստման տարբերակը դիտեք տեսանյութում

Բարի ախորժակ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS