Պատրաստեք տնական նուտելա առանց կասկածելի ու վնասակար հավելումների

Տնական Նուտելլա պատրաստում եմ արդեն շատ վաղուց հենց այս բաղադրատոմսովայն ստացվում է շատ ավելի համեղ, քան վաճառում են խանութներում և ավել էժան:

Բաղադրիչներ

  • Կաթ — 1 բաժակ
  • Ալյուր— 1,5 ճ/գ
  • Շաքարավազ — 1 բաժակ
  • Կակաո — 2 ճ/գ
  • Սերուցքային կարագ — 1 ճ/գ
  • Աղացած հունական ընկույզ — 3 ճ/գ

Պատրաստում ենք քայլ առ քայլ

  1. Եռացրեք կաթը սերուցքային կարագի հետ,
  2. Առանձին տարայի մեջ խառնեք ալյուրը, շաքարավազը և կակաոն
  3. Խնամքով ավելացրեք ստացված խառնուրդը կաթի մեջ՝ անդադար խառնելով,
  4. Խառնուրդը պետք է եփվի թույլ կրակի վրա 10-12 րոպե,
  5. Թողեք սառչի, ավելացրեք աղացած ընկույզը և դրեք սառնարանում,

Զարմացրեք ձեր երեխաներին առավոտյան նախաճաշին՝ մատուցելով հացի հետ իրենց ամենասիրելի քաղցրավենիքը:

Բարի ախորժակ!!

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS