Բնակարանս շատ էժան գնով, կարելի է ասել կոպեկներով, վարձով տվեցի մեր ծանոթներից մեկին, սակայն․․․Ավելի լավ կլիներ անծանոթ ինչ-որ մեկին տայի

Բնակարանս շատ էժան գնով, կարելի է ասել կոպեկներով, վարձով տվեցի մեր ծանոթներից մեկին, սա կայն․․․Ավելի լավ կլիներ ան-
ծանոթ ինչ-որ մեկին տայի։Ցավոք, բավականին վաղ տարիքում այրի դարձա։ Ամուսինս շատ էր աշխատում, ու կյանքի օրոք գնել էր
երկու բնակարան։ Մեկում ես եմ ապրում, որդիս արդեն մեծ է, տեղափոխվել է ՌԴ, իսկ իմ մյուս բնակարանը մնացել էր դատարկ, ու
դրա համար էլ վերջերս որոշեցի վարձով տալ։

—Գումարը երբեք ավելորդ չի լինում, -մտածեցի ես ու սկսեցի փնտրել վարձակալների։

Բայց վախենում էի դիմել գործակալների, այնքան էլ չեմ վստահում նրանց։ Մինչ մտորումների մեջ էի՝ թե ինչ անեմ, պատահաբար
իմացա,որ գյուղում ապրող մեր հեռու բարեկամների որդին ու հարսը որոշել են տեղափոխվել Երևան, ու վարձով տուն են փնտրում։
Խոսեցինք, պայմանավորվեցինք։Բնակարանը տեսան, շատ հավանեցին։

Վստահեցրին, որ թեպետ իրենց 5-ամյա երեխան մի քիչ չա րուկ է, միևնույ նն է, երբեք ոչինչ չի կոտ րում ու պատերին չի գրում, իսկ
եթե անգամ որևէ խնդիր լինի, իրենք անպայման կշտկեն։Սկզբում 3 ամիս ամեն ինչ լավ էր։ Նրանք ճիշտ մեր պայմանավորված օրը
քարտիս փոխանցում էին վարձը, բայց շուտով էյֆորիան վերջացավ։ Այնքան ուրախ էի․․․Զանգեցին, ներողություն խնդրեցին, ասա-
ցին, որ այս ամիս մեքենան էր փչացել, խնդրեցին՝ թույլ տամ, որ մյուս անգամ երկու ամսվա վճարեն։

Համաձայնվեցի։ Բայց այդպես էլ շարունակվեց։ Կես-կես էին տալիս, ուշացնում 1 շաբաթ, 15 օր։Հետո զանգեց բարեկամուսիս ու ա-
սաց, որ ինքը մյուս ամսվա վերջ կտա ամբողջ կուտակված պարտքը։ Իսկ երբ եկավ երկ ար սպասված օրը, իմացա, որ նրան աշխա-
տանքից հեռացրել են։Գոհ եմ, որ գոնե կոմունալներն են վճարում․․․

Մի քանի օր առաջ գն ացել էի նրանց տուն, որ առե րես խոսեմ, բացա տրեմ, որ ես ունեմ այդ գու մարի կար իքը, քանի որ ին քս չեմ
աշխատում, և որդիս միլիոնատեր չէ։ Մտա ներս ու լացս եկավ․ ամենուր կեղտ, փոշի, թափված խաղալիքներ, կեղտոտ ափսեներ ու
բաժակներ, սիրելի բազմոցիս գույնն էր փոխ վել անգամ։ Բայց երբ իմ ներկայությամբ երե խան սկսեց արտասվել, որ «սնիկերս» է
ուզում, իսկ մայրն էլ բարկացավ, որ արդեն հարյուր անգամ կրկնել է, որ գումար չունի, չկարողացա խոսել ու ասել այն, ինչի համար
գնացել էի։

Հիմա չգիտեմ՝ ինչպես վարվեմ։ Այս պահին երկու ամսվա պարտք ունեն, սկսվում է երրորդ ամիսը։ Չեմ կարող նրանց վռնդել տնից
երե խայի հետ միասին, օտար մարդիկ չեն ի վերջո։ Այն քան էի լսել, որ չի կարելի բարեկ ամների հետ գումա րային հար ցերի մեջ
մտնել։ Առաջին ան գամ սխալվեցի ու հիմա թանկ եմ վճար ում դրա համար․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS