Բոլորն ասում են՝ ի՞նչդ ա պակաս, որ չես ամուսնանում, սև շորերդ հագիցդ չես հանում, բայց․․․Գիտե՞ք Աստված ինչ մեծ ցավ ա տվել ինձ տարիներ առաջ

Բոլորն ասում են՝ ի՞նչդ ա պակաս, որ չես ամուսնանում, սև շորերդ հագիցդ չես հանում, բայց․․․Գիտե՞ք Աստված ինչ մեծ ցավ ա տվել ինձ տարիներ առաջ։Մարդիկ սովորություն ունեն ամեն բանի մատների արանքով նայելու։ Նրանց համար սովորական է, որ ինչ- որ մեկի հետ պատահած ծանր դեպքը մեկ- երկու տարի հետո մոռացվի՝ իր տեղը զիջելով ուրախ դեպքերի։

Բայց ես էդպիսի մարդ չեմ, ինձ համար հավատարմությունն ամենաառաջին տեղում է։Այդպիսով՝ես տարիներ շարունակ չեմ հանում իմ սև հագուստներն ու չեմ ամուսնանում։ Բանն այն է որ ինձ հետ կատարվել է մի մեծ դժբախտություն։

Ինքնամոռաց սիրահարված էի մի տղայի։ Միասին հանդիպում էինք՝ մեր ընտանիքներից թաքուն ու իրար անչափ սիրում էինք։ Եկավ ժամանակը, որ ամուսնանանք։ Ծանոթացրինք ընտանիքներին իրար ու մի քանի օրից պլանավորեցինք հարսանիքը (այն ժամանակ գյ ուղերում այդպես էր ընդունված անել)։

Բայց հարսանիքի նախորդ օրը եկավ ցավալի լուրը․ սիրելիիս սիրտը կանգ էր առել։ Հենց այդ օրը ես երդվեցի, որ ուրիշ ոչ ոքի հետ չեմ ամուսնանա, եթե չկա իմ կյանքի միակ սերը,որ սև զգեստներս չեմ հանի, որ միշտ սուգ կպահեմ։

Իմ սև զգեստներն իմ հավատարմությունն են, մի ծիծաղեք վրաս, երբ կտեսնեք ինձ այս վիճակում

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS