Բոլորովին վերջերս կինս պատահաբար իմացավ, որ իրեն դավաճանել եմ, սակայն ոչինչ չասաց․․․Երանի չլռեր ու ինձ նախատեր

Բոլորովին վերջերս կինս պատահաբար իմացավ, որ իրեն դավաճանել եմ, սակայն ոչինչ չասաց․․․Երանի չլռեր ու ինձ նախատեր։
Կնոջ և տղամարդու միջև հարաբերությունները դա առանձին և յուրահատուկ թեմա է:Սերը ամենագեղեցիկ զգացմունքն է աշխար-
հում,որը մարդուն թևեր է տալիս,սակայն ոչ բոլորն են գնահատում այդ վեհ զգացմունքը:Դեռ երեկ բուռն սիրով միմյանց սիրող մար-
դիկ, սկսում են իրար ատել, արհամարհել, ոտնահարել և դավաճանել:

Այս տղամարդու նամակն ուղղված է աշխարհի բոլոր տղամարդկանց: Նրանցից յուրաքնաչյուրը թող հետևություն անի իր համար:
«Կինս իմացել էր իմ դավաճանության մասին: Ես սպասում էի, որ ամեն վայրկյան տանը կարող է ռումբ պայթել, սպասում էի, որ նա
սկանդալ կսարքի, իրերը կհավաքի ու կհեռանա:Սակայն նա լուռ նայեց աչքերիս մեջ, ու ոչ մի բառ չասաց:Նրա աչքերում ես խորը
ցավ տեսա:

Այնքան կուզեի, որ մեղադրական բառեր ասեր ու ինձ հնարավորություն տար արդարանալու, բայց նա ոչ մի բառ չասաց:Կարծես լը-
սում էի, ինչպես էր տնքում նրա հոգին, նրա հայացքում մի հարց էր դրոշմված. «Արդյոք ես արժանի էի սրան»:Ես հասկացա, որ այր-
վում է վերջին կամուրջը: Նրա լռությունը ուղղակի սպանում էր ինձ:Հիշում եմ ինչպես էի միշտ երազում ազատություն ունենալ ու
նոր կյանք սկսել:

Հիմա ես ազատ էի, կարող էի հանգիստ հեռանալ, նա ինձ չէր պահի, բայց ես չէի ուզում:Այժմ ես միայն ուզում էի նախկինի պես ար-
ժանանալ նրա շոյանքներին, ժպիտին, ջերմությանը, բայց հիմա նա սառույցի պես սառն էր, նրա սառնությունն այրում էր ինձ:Ես
որոշեցի առավոտյան խոսել նրա հետ, արդարանալ, ասել այն ինչ զգում եմ:Բայց…

Առավոտյան ես գտա նրա անշնչացած մարմինը, ես գիտեի, որ նրա սիրտը հիվանդ է, բայց ոչ մի րոպե չէի մտածել, որ նրա սիրտը
չէր դիմանա իմ դավաճանությանը:Նա ՍԻՐՈՒՄ ԷՐ ինձ: Ու ես զգացի, թե որքան դատարկ է աշխարհն առաց նրա ու ատեցի ինձ:
Ուզում էի նրան գիրկս առնել, ու ասել, որ սիրում եմ իրեն, բայց այդ խոսքերն այլևս հասցեատեր չունեին:

Գնահատեք ձեր սիրելիներին, գնահատեք ու փայփայեք նրանց ովքեր ձեզ սիրում են, մի թունավորեք ձեր կյանքը դավաճանության
թույնով և երջանկություն մի փնտրեք դրսում: Այլապես մի օր կարող է ուշ լինել»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS