Բոլոր հարսները հիմնականում բողոքում են, որ սկեսուրները շատ են միջամտում իրենց կյանքին, սակայն ինձ մոտ ճիշտ հակա-
ռակն է․․․Սկեսուրս զարմանալի կին է: Ամուսնացել է 19 տարեկանում: Այժմ 42 տարեկան է, և նա լիարժեք վայելում է կյանքը:
Ժամանակին նա սպասել է իր սիրելիի՝ բանակից վերադարձին: Երբ նա վերադարձել է, ամուսնացել են: Ունեցել են երկու որդի. ա-
մուսինս՝ Գոռը և նրա կրտսեր եղբայրը: Ինչպես ամուսինս է ասում, նրանք ունեցել են համերաշխ և երջանիկ ընտանիք:Սկեսուրս՝
Աննան, դպրոցից հետո հաշվապահի մասնագիտություն է ստացել:

Աշխատանքի է տեղավորվել փոքր ընկերությունում, իսկ հետո կարողացել է հաջողությունների հասնել և մինչ այժմ աշխատում է
խոշոր ընկերությունում՝ որպես գլխավոր հաշվապահ:Սկեսրայրս շուտ է մահացել, երբ երեխաները դեռ փոքր էին: Սկեսուրս նրանց
միայնակ է մեծացրել, և տղաները գիտեին, որ հենց ավարտեն դպրոցը, պիտի աշխատեն:
Մայրը նրանց ասել էր, որ չի վճարելու նրանց ուսման վարձը,որպիսի իր նման ամեն ինչի ինքնուրույն հասնեն:Ամուսնուս հետ ծանո-
թացել ենք համալսարանում: Մեր հարսանիքի համար անհրաժեշտ գումարի մի մասը տվեց սկեսուրս և հարսանեկան ճանապար-
հոր-դության տոմսեր նվիրեց, իսկ հետո ասաց.

-Մնացածը՝ ինքներդ:
Դրանից հետո նա կարծես անհետացել է մեր կյանքից: Երբ ծնվեց մեր աղջիկը, սկեսուրս եկավ, շնորհավորեց, նվերներ բերեց…և
կրկին անհետացավ: Երբ մենք նրանից որևէ օգնություն ենք խնդրում, գումար կամ երեխայի հետ մի քանի ժամով մնալ, նա ասում է.

-Ես էլ օգնություն չէի ստանում էչ մեկից, երբ ամուսինս մահացավ: Բայց մեծացրել և դաստիրակել եմ երկու որդիներիս:Ես կարողա-
ցել եմ, դուք նույնպես կկարողանաք: Առավել ևս, դուք երկուսով եք:

Ի դեպ, նա ունի շատ բուռն անձնական կյանք:Նա ամսական մի անգամ գալիս է, թոռնուհուն նվերներ բերում և կորում մեր կյանքից:
Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դա նորմալ է:
