այս բաղադրիչների օգնությամբ ազատվեք եղունգների սնկից

Եղունգների սունկը բավականին տարածված  խնդիր է: Ընդհանուր առմամբ,  սնկային ինֆեկցիաները կարող են ախտահարել  մեր օրգանիզմի ցանկացած  հատվածը:  Սնկային  ինֆեկցիայով  ախտահարման դեպքում եղունգները փոխում են  գույնը, շերտավորվում են, կոտրվում են:  Սա նաև էսթետիկական  խնդիր է:

Բնական միջոց № 1 Սննդային  սոդա

Սոդան իրենից ներկայացնում է անտիսեպտիկ միջոց, և այն կարող է վերացնել  սնկային ինֆեկցիան: Սոդան  խառնել քիչ քանակությամբ ջրով կամ  թարմ քամված կիտրոնի հյութի հետ, որ ստացվի  խիտ, սակայն փափուկ մածուկ: Քսել  ախտահարված եղունգի հատվածում, ծածկել պոլիէթիլենով  և թողնել ողջ գիշեր: Առավոտյան լվանալ տաք ջրով:

Կոշիկի մեջ կարելի է քիչ քանակությամբ սոդա լցնել,  սնկի տարածումը կախնելու համար:

Բնական միջոց № 2 Սխտոր

Սխտորն օժտված է հզոր հակամանրէային և հակասնկային հատկություններով:  Այդ հատկությունների շնորհիվ այն կարող է ոչնչացնել  ձեռքերի և ոտքերի եղունգների սունկը:

10 ատամիկ սխտորը մանրացնել, տրորել, որ ստացվի  մածուկ, այնուհետև վրան լցնել քիչ քանակությամբ տաք ջուր և  ստացված խառնուրդը  քսել  սնկով ախտահարված եղուգի վրա   և թողնել 15-20 րոպե, այնուհետև լվանալ և չորացնել:

Նյութը հրապարակման պատրաuտեց  Goodinfo-ն

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS