Այս հեղուկը լցրեք ժապավենի վրա, փաթաթեք որովայնին և պառկեք քնելու

Առողջության համար խնձորի քացախի օգտակարությունն անհավատալի է ու զարմանալի։ Ճիշտ կիրառման դեպքում այն կարող է նաև ծառայել հաստ աղիքի թունազերծմանը, մարսողության լավացմանը, ավշային համակարգի հավասարակշռման հաստատմանը, ճնշման իջեցմանը, ինչպես նաև հիմնաթթվային հավասարակշռության լավացմանը։

Բայց դուք գիտեի՞ք, որ կարող եք նիհարել, եթե որովայնը գիշերը փաթաթեք խնձորի քացախով թրջած թանզիֆով։ Այս հնարքը լավ է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել արագ, էժան և առանց քիմիական միջոցների օգտագործման։

Ահա Քոլին անունով կնոջ պատմությունը։ Նա ասում է, որ այս անսովոր միջոցի օգտակարությունն զգացել է արդեն իսկ հաջորդ օրը, և դա հրաշալի էր։

Ձեզ անհրաժեշտ է պոլիէթիլենային թաղանթ և խնձորի քացախ։ Հեղուկը լցրեք թաղանթին, և այն փաթաթեք փորին։
Ահա թե արդյունավետության մասին ինչ է ասում Քոլինը․ «Երեք երեխա ունենալուց հետո փորս արդեն ոչ հարթ էր, ոչ էլ սեքսուալ ու գրավիչ։ Բայց ես նկատելի արդյունքների հասա արդեն երրորդ օրը։ Հետո ընկերուհիս համոզեց ինձ ավելացնել նաև ծովային ջրիմուռներ։ Ինձ թվում է՝ այդպես ավելի արդյունավետ է»։

Նախապատրաստումը․

Մեկ տուփ ծովային ջրիմուռներ, հենց նրանցից, որ օգտագործվում են սուշի պատրաստելիս
Մեկ փաթեթ պոլիէթիլենային թաղանթ, Խնձորի քացախ
Վիրակապ կամ թանզիֆ

Ինչ անել

Ջրիմուռների թերթիկներին լցրեք խնձորի քացախը։ Դրեք փորին։ Փաթաթեք պոլիէթիլենային թաղանթով։

Ամրացնելու համար փաթաթեք նաև վիրակապային բինտով կամ թանզիֆով։ Պառկեք քնելու։

Առավոտյան հանեք կապը։ Եվ նայեք հայելուն։ Ձեր կողքերը մի քիչ փոքրացե՞լ են։

Նման փաթաթումն օրգանիզմին ստիպում է խիստ քրտնել և հանել ավելորդ խարամը։

Քոլինը պատմում է․

«Երբ ես դա արեցի առաջին անգամ, մի գիշերում կորցրի 5 սմ․։ Ես ցնցված էի»։

Իհարկե, եթե որևէ քրոնիկական հիվանդություն ունեք, նման ցանկացած պրոցեդուրայից առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ։ Բայց խնձորի քացախի օգտակարությունն անվիճելի է։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS