Այս մթերքը մեծացնում է հղիանալու հավանականությունը

Բրիտանացի հետազոտողները հայտարարել են, որ բրյուսելյան կաղամբը մեծացնում է հղիանալու շանսերը։ Այսպիսի եզրահանգման են եկել Լոնդոնի Harley Street կլինիկայի մասնագետները, որոնք զբաղվում են անպտղության բուժմամբ։

Կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ հենց այս բանջարեղենն է մեծացնում տղամարդկանց ու կանանց մոտ պտղաբերությունը։

Մասնագետները բացատրում են, որ պատճառն այն է, որ բրյուսելյան կաղամբը պարունակում է մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը կարևոր նշանակություն ունի կանանց ու տղամարդկանց վերարտադրողականության համար։

«Այս վիտամիը բարելավում է սերմի որակն ու կնոջ վերարտադրողական օրգաներում օգնում է ստեղծել հիանալի միջավայր սպերմատոզոիդների համար»,-հայտարարել են մասնագետները։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS