Անհավանան է բայց փաստ է. Այս հոդվածը ընթերցելուց հետո Դուք կվազեք «մարգանցովկայի» հետևից

Կալիումի պերմանգանատի (մարգանցովկա) օքսիդացնող հակությունները թույլ են տալիս այն լայնորեն կիրառել բժշկության մեջ՝ վարակների, մաշկի և լորձաթաղանթների դաղումների և չորացման վերացման համար:

Տարբեր նպատակներիհամար պահանջվումէ լուծույթների տարբեր խտություն՝ստամոքսի լվացման համար անում են 0,01-0,1%-անոց ջրային լուծույթ (բաց վարդագույն),վերքերի ախտահանման համար՝0,1-0,% (վարդագույն), այրվածքների և խոցերի մշակման համար՝ 2-5% լուծույթ (մանուշակագույն):

Սուր սննդային թունավորում

Տվյալ դեպքում այն անհրաժեշտ է որպես ախտահանիչ միջոց: Բաց վարդագույն լուծույթը տալիս են հիվանդին խմելու, հետո նրա մոտ սրտխառնոց են առաջացնում:

Ուշադրություն

Երբեմն լինում է,որ կալիումի պերմանգանատի ոչ բոլոր բյուրեղներն են լուծվում ջրում:Դա կարող է հանգեցնել ստամոքսի լորձաթաղանթի այրվածքների: Այդպիսի հետևանքներից խուսափելու համար նախ պատրաստում են կալիումի պերմանգանատի խիտ լուծույթ,հետո դրա ոչ մեծքանակություն ավելացնումեն ջրին լվացման համար: Ստացված լուծույթը պարտադիր քամում են:

Երեխաներին լողացնելու համար

Կալիումի պերմանգանատի թույլ լուծույթով վաննան չորացնում է փոքրիկի նուրբ մաշկը:Այս գործում գլխավորը չափը չանցնելն է և հիշելը, որ լոգանքի ջրին ավելացնում են ոչ թե KMnO4-ի բյուրեղներ, այլ դրա լուծույթը, որպեսզի ջուրը ստացվի ոչ թե հագեցած, այլ բաց վարդագույն:

Կոնյունկտիվիտ, բլեֆարիտ

Նույն խտության լուծույթ օգտագործում են աչքերը լվալու համար:

Աղիների խանգարում

Փորլուծության դեպքում խորհուրդէ տրվում առավոտյան և երեկոյան 1-ական բաժակ կալիումի պերմանգանատի բաց վարդագույն լուծույթխմել:Սովորաբար բավարարէ մեկ ընդունումը,որպեսզի տհաճ ախտանիշերը վերանան:

Եթե տանը ծանր պառկած հիվանդ կա

Այդպիսի դեպքերում օդը հաճախ ծանրանում է և վատ հոտ է ունենում՝ 1 բաժակ կալիումի պերմանգանատի վարդագույն լուծույթ դրեք. այն ներծծում է տհաճ հոտերը:

Ջերմային այրվածքներ

Տուժած մասերին կալիումի պերմանգանատի սառը լուծույթով ժապավեն են դնում: Որքան արյվածքն ուժեղ է, լուծույթն ավելի խիտ պետք է լինի: Սովորաբար օգտագործում են 2-5%-անոց լուծույթ:

Անգինա, ստոմատիտ

Օրական 4-5 անգամ կոկորդը ողողել կալիումի պերմանգանատի թույլ լուծույթով:

Հայմորիտ

Քթանցքերը լվալ կալիումի պերմանգանատի տաք բաց վարդագույն լուծույթով (այն մի քանի անգամ ներքաշում են քթի մեջ): Պրոցեդուրան կրկնում են օրական 2-3 անգամ:

Ներաճած եղունգ

Խնդրի առաջին նշանների դեպքում (բութ մատի ցավ, եղունգի մոտ խոցերի, արյան և թարախի առաջացում) անել տաք վաննաներ կալիումի պերմանգանատի 2-5%-անոց լուծույթով: Դրանից հետո բութ մատի վրա դնում են 10%-անոց սինտոմիցինային էմուլսիայի վիրակապ:

Թեև կալիումի պերմանգանատի լուծույթի օգտագործման հակացուցումներ նշված չեն,պետք է հիշել,որ կալիումի պերմանգանատի փոշին ընկնելովմաշկի,հատկապես լորձաթաղանթների վրա՝կարողէ բավականլուրջ այրվածքներ առաջացնել: Ուստի նախևառաջ պետք է զգուշություն պահպանել լուծույթ պատրաստելիս, ամբողջովին լուծված բյուրեղներով լուծույթներ օգտագործել:

Օգտագործելուց առաջ պարտադիր բժշկի հետ խորհրդակցեք:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS