Երեխաների մոտ շիզոֆրենայի վտանգը բարձր է եթե նրանք ունեն այս վիտամինի պակասը

Երեխաների մոտ, որոնց արյան մեջ ծնվելու ժանանակ D վիտամինի պակաս է եղել, հետագայում շիզոֆրենիայի զարգացման վտանգը բարձր է լինում: Նման անսպասելի եզրակացությա են եկել Queensland Brain Institute (Ավստրալիա) եւ Aarhus University (Դանիա) գիտնականները:

Ուսումնասիրության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում, D վիտամինի պակասով ծնված երեխաների մոտ (մեկ լիտրում 20,4 նանոմոլից պակաս), շիզոֆրենիայի զարգացման ռիսկը 44 տոկոսով բարձր է:

Հետազոտողները վերլուծել են 1981-2000թթ. ծնված դանիացի 2602 բնակիչների տվյալները: Նրանց կեսը շիզոֆրենիա էր ունեցել, առողջ մարդկանց կեսը կազմել է վերահսկիչ խումբը: Ուսումնասիրության հեղինակները հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են սեռը, տարիքը, ծննդյան տարեթիվը, ընտանիքում հոգեկան հիվանդությունը, շիզոֆրենիայի ախտորոշման տարիքը, մոր եւ հոր տարիքը երեխայի ծննդյան պահին, նրա քաշը, բնակության միջավայրը:

Նաեւ հաշվի են առնվել մասնակիցների գենետիկական վերլուծության տվյալները: Սակայն նույնիսկ այս ամենը հաշվի առնելով, վիտամին D-ի պակասի եւ շիզոֆրենիայի զարգացման միջեւ կապը հաստատվել է. դրա պակասով ծնված երեխաները ավելի հաճախ, քան մյուսները, մեծ տարիքում հիավանդացել են շիզոֆրենիայով:

Գիտնականները նշում են, որ վիտամին D-ի պակասը սովորաբար կապված է արեւի լույսի բացակայության հետ: Ըստ գիտնականների շիզոֆրենիայի հետագա զարգացման բարձր ռիսկով ամենից շատ ծնվում են գարնանն ու ձմռանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS