Ինչու է տհաճ հոտ առաջանում ոտքերին և ինչպես ազատվել այդ խնդրից

Ամենատհաճ և ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկը: Fabiosa.ru-ն ներկայացրել է՝ ինչու է ոտքերից տհաճ հոտ գալիս, և ինչպես կարելի է ազատվել խնդրից:

Ոտքերից տհաճ հոտն առաջանում է առատ քրտնարտադրության պատռճառով, որը հանգեցնում է բակտերիաների քանակի աճի: Խնդրին կարող են բախվել նույնիսկ մարդիկ, ովքեր հետևում են հիգիենայի կանոններին:

Ոտքերի տհաճ հոտի պատճառ կարող են դառնալ հետևյալ գործոնները.

Բակտերիաներ: Հոտի պատճառը բակտերիաներն են, որոնք բազմանում են խոնավ միջավայրում: Տհաճ հոտը կարող է առաջանալ նաև այն պատճառով, որ ոտքերը չեն օդափոխվում: Սնկային վարակները ևս նմանատիպ խնդրի պատճառ են դառնում:

  • Որոշ հիվանդություններ:
  • Վատ հիգիենա:
  • Հիպերհիդրոզ՝ առատ քրտնարտադրություն:
  • Անորակ կոշիկներ:
  • Նույն կոշիկը երկար կրելը:

Ինչպես ազատվել տհաճ հոտից

Հիգիենա: Հիգիենայի կանոնների պահպանումը մեծամասամբ հնարավորություն է տալիս խուսափել այս երևույթից:

Հարկավոր չէ յուրաքանչյուր անգամ հակաբակտերիալ օճառ օգտագործել, եթե վարակ չի հայտնաբերվել: Հակառակ դեպքում օճառը կարող է «սպանել» մաշկի առողջ միկրոֆլորան, որը պաշտպանիչ նշանակություն ունի: Այդ դեպքում կմեծանա սնկային վարակի զարգացման հավանականությունը:

Բնական հյուսվածքներից պատրաստված գուլպաներ կրեք:

Ընտրեք որակյալ կոշիկներ:

Տարբեր կոշիկ կրեք, որպեսզի ոտքերը միևնույն կոշիկի մեջ չքրտնեն:

Բնական միջոց: Ջրին քացախ ավելացրեք, ոտքերը դրեք ջրի մեջ: Քացախը կարող է օգնել ազատվել սնկային վարակից, որը տհաճ հոտի պատճառ է դառնում: Ոտքերը ջրի մեջ թողեք 20-30 րոպե:

Ոտքերին կարող եք մանկական ցանափոշի, եգիպտացորենի օսլա քսել:

Կիրառվում են նաև բժշկական միջամտության տեսակներ, երբ դեղամիջոցներ են ներարկում՝ քրտնարտադրությունը կրճատելու համար:

Ուշադրություն: Մարդկանց, ովքեր ստորին վերջույթներիում արյան շրջանառության խնդիրներ ունեն, հակացուցված է որևէ միջոցի կիրառում՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS