Ինչու է ցավում որովայնը. Պաճառներ, որոնք անտեսելը անթույլատրելի է

Եթե ցավում է որովայնը Ի՞նչ հիվանդությունների պատճառով են լինում ջղաձգումները Եթե սկսել է ցավել որովայնը, ուշադրություն է պետք դարձնել ցավի բնույթին. նվացող ցավ է, թե նոպայաձև, որ հատվածում է տեղակայված, ճառագայթվում է մարմնի մյուս հատվածները, թե ոչ: Այս տվյալների հիման վրա կարելի է ախտորոշել, թե որ օրգանի հետ կապած խնդիրներն են ցավի պատճառը: Քննարկենք առավել տարածված տարբերակները:

Որտե՞ղ է ցավում:

Սրտագդալի տակ, այսինքն կրծքավանդակի մեջտեղում: Ցավի բնույթը: Նվացող ցավ է զգացվում սրտագդալի տակ: Առաջանում է, որպես կանոն, քաղցած ժամանակ և հանդարտվում ուտելուց հետո:

Հնարավոր պատճառները:

Գաստրիտ, ստամոքսի խոցային հիվանդություն:

Ի՞նչ անել:

Եթե նման ցավը հաճախակի է լինում, հարկ է գաստրոէնթերոլոգի մոտ գնալ: Վիճակը թեթևացնելու համար կարելի է անտացիդային դեղպատրաստուկներ ընդունել (հատկապես, այրոցի դեպքում): Ցավի նոպաների կանխարգելման համար սննդաբաժնից հարկ է բացառել կծու, թթու, մարինացված, կոշտ սնունդը, ինչպես նաև ալկոհոլային ու գազավորված ըմպելիքները:

Որտե՞ղ է ցավում:

Աջ կողատակում, ճառագայթվում է գոտկատեղի աջ հատված, կրծքավանդակի աջ կողմ, կամ աջ ուս: Ցավի բնույթը: Ցավն ուղեկցվում է բերանում դառնահամով, երբեմն լեղու փսխոցով, որից հետո թեթևանում է: Հնարավոր պատճառները: Խնդիրներ լյարդի հետ, խոլեցիստիտ (լեղապարկի բորբոքում), լեղաքարային հիվանդություն:

Ի՞նչ անել:

Ցավի ժամանակ կարելի է սպազմոլիտիկ դեղորայք ընդունել, որ ցավը հանդարտվի: Իսկ եթե ցավը չի թեթևանում, չի անցնում, պետք է շտապօգնություն կանչել, լեղապարկի քարի տեղաշարժը կարող է շտապ բուժօգնություն պահանջել: Եթե ցավը հանդարտվեց, միևնույն է պետք չէ հետաձգել բժշկին այցելությունը և հետազոտությունները:

Որտե՞ղ է ցավում:

Որովայնի ամբողջ վերին հատվածում: Ցավի բնույթը: Ուժեղ է ցավում, առաջանում է չափից ավելի ալկոհոլ ընդունելուց, կծու, յուղոտ ուտելիքից հետո: Բացի այդ, բերանում չորության զգացում է լինում և տհաճ համ, փսխոցներ, որից ցավը չի թեթևանում: Հնարավոր պատճառը: Սուր պանկրեատիտ (ենթաստամոքսային գեղձի բորբոքում):

Ի՞նչ անել:

Անմիջապես շտապ օգնություն կանչել. սուր պանկրեատիտը վտանգավոր վիճակ է: Մինչև բժշկի գալը չի կարելի ոչինչ ուտել, խմել, պետք է պառկել ու որովայնին սառը ջեռակ դնել: Որտե՞ղ է ցավում: Պորտի շրջանում ու մի քիչ ներքև: Ցավի բնույթը: Կարճատև, կտրտող կամ նոպայաձև ցավ: Առաջանում է կոշտ բջջանքով հարուստ սննդից, միրգ ուտելուց, թունդ սուրճից հետո: Հաճախ ուղեկցվում է փքվածությամբ, մետեորիզմով, փորկապությամբ կամ լուծով: Հնարավոր պատճառը: Խնդիրներ աղիների հետ: Ի՞նչ անել: Հանել ձգող հագուստը, պառկել: Թեթև շարժումներով, ժամացույցի սլաքի ուղղությամբ մերսել որովայնը: Կարելի է սպազմոլիտիկ դեղամիջոց ընդունել: Սովորաբար, մի քանի րոպեից ցավը հանդարտվում է: Բայց եթե հաճախ է կրկնվում, ուրեմն պետք է բժշկի գնալ:

Որտե՞ղ է ցավում:

Որովայնի մի կողմում, միջին հատվածում: Ցավի բնույթը: Առաջանում է անսպասելիորեն, ճառագայթվում է դեպի գոտկատեղ ու ներքև, ուղեկցվում է հաճախակի միզարձակմամբ: Հետո ցավն ուժեղանում է, դառնում գրեթե անտանելի, մեզի մեջ արյան հետքեր են նկատվում: Հնարավոր պատճառը: Երիկամային խիթ, այսինքն երիկամում քարը տեղաշարժվել է, կարող է և դուրս գալ:

Ի՞նչ անել:

Շտապ օգնություն կանչել: Մինչև բժշկի գալը սպազմոլիտիկ ընդունել, որը կթուլացնի միզուղու մկանները և կհեշտացնի քարի դուրս գալու ընթացքը: Օգտակար է առատ հեղուկ խմելը: Եթե ձախ կողմում է ցավում, կարելի է գոտկատեղին տաք ջեռակ դնել: Եթե աջ կողմում է ցավում, չի կարելի:

Որտե՞ղ է ցավում:

Որովայնի ներքևի հատվածում, մեջտեղում, մի քիչ աջ կամ ձախ: Ցավի բնույթը: Նվացող ցավ է, որն ուժեղանում է երկար կանգնելիս կամ քայլելիս: Մյուս տարբերակը ուժեղ կտրող ցավն է, գլխապտույտով, թուլությամբ, սեռական ուղիներից արնահոսությամբ: Հնարավոր պատճառները: Գինեկոլոգիական խնդիրներ` հարարգանդային բորբոքում, ձվարանների բուշտի պատռվածք: Այլ դեպքում հնարավոր է արտաարգանդային հղիություն:

Ի՞նչ անել:

Քիչ ցավի դեպքում նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը, նստել կամ պառկել: Անպայման պետք է հետազոտվել գինեկոլոգի մոտ: Սուր ցավի և արնահոսության դեպքում անհապաղ շտապ օգնություն կանչել:

Որտե՞ղ է ցավում:

Որովայնի ստորին աջ հատվածում: Ցավի բնույթը: Սկզբից առաջանում է սրտագդալի հատվածում, հետո ուժեղանում է և իջնում որովայնի ստորին աջ հատված: Ճառագայթվում է դեպի ուղիղ աղի, ուժեղանում է քայլելիս: Ձախ կողմին պառկելու փորձի դեպքում ցավն ավելի է ուժեղանում: Հնարավոր պատճառը: Կույր աղիքի որդանման ելունի սուր բորբոքում:

Ի՞նչ անել:

Անհապաղ շտապ օգնություն կանչել և որքան հնարավոր է շուտ հիվանդանոց հասնել վիրահատության նպատակով: Կատարյալ մարսողություն ապահովող սննդամթերք Մարսողությունը լավացնելու նպատակով պետք է հասարակ սննդակարգի հետևել, որի հիմքում մրգերն են, բանջարեղենը, հատիկեղենը և հյութերը, որոնք հարուստ են բջջանքով` մարսողության համար կարևոր նյութով: Չի կարելի մոռանալ ապուրների մասին, ավելի շատ շոգեխաշած ուտեստներ օգտագործել, խուսափել յուղի մեջ տապակած ուտելիքից:

Այդ դեպքում կարելի է մոռանալ ինչ ասել է այրոց, փքվածություն, վատ մարսողություն, սրտխառնոց: Բազուկ: Հանքային տարրերի գանձարան է` յոդ, կալիում, մագնիում, երկաթ, որոնք օգնում են սննդարար նյութերի յուրացմանը: Բացի դրանից, բազուկի մեջ կան B խմբի, C, PP վիտամիններ: Սրանք օգնում են մարսողությանը, լավացնում են նյութափոխանակությունը: Բազուկը հարուստ է նաև բջջանքով, որը լավացնում է ստամոքսի աշխատանքը և օրգանիզմից դուրս է բերում թունային նյութերը:

Մեղր: Հարուստ է երկաթով ու մանգանով, որոնք նպաստում են մարսողությանը: Այդ պատճառով էլ մեղրը հանձնարարվում է օգտագործել մարսողության և ստամոքս-աղիքային ուղու խնդիրների դեպքում: Կարելի է մեղրը հենց այդպես ուտել, բայց ավելի լավ է կես բաժակ տաք ջրի մեջ լուծել ու խմել ուտելուց 1-1,5 ժամ առաջ:

Կաթնաթթվային մթերք: Պարունակում են օգտակար մանրէներ, խմորիչներ, սպիտակուցներ, անփոխարինելի ամինաթթուներ և հանքային նյութեր: Կաթնաթթվահին մթերքը հիանալի յուրացվում է: Իսկ մարսղության օգտակարության համար կեֆիրը թիվ մեկ չեմպիոնն է, քանի որ հարուստ է տրիատոֆանով, ամինաթթվով, որոնք օգնում են նաև աղիների աշխատանքին:

Կեֆիրը հանձնարարվում է օգտագործել նաև սննդակարգ պահպանելիս, երբ ստամոքսը թուլանում է մոնոդիետայից և աղքատիկ սննդից:

Բողկ: Այս բանջարեղենի մեջ պարունակվող դառը եթերայուղը հիանալի է մարսողության համար: Բողկը համարվում է նյութափոխանակության վերականգնման, մարսողության լավացման կարևոր մթերքներից մեկը: Այն շատ օգտակար է ճարպակալության դեմ պայքարելիս, քանի որ խթանում է ստամոքսահյութի արտադրությունը և օրգանիզմից դուրս է բերում ավելորդ խոլեստերինը: Բայց բողկի հետ հարկ է զգույշ լինել, քանի որ այն հակացուցված է լյարդի, երիկամների, ստամոքսային հիվանդությունների դեպքում: Համեմունքներ, խոտաբույսեր: Այս ամենը ևս նպաստավոր է մարսողության համար:

Օրինակ, կոճապղպեղն արագացնում է մետաբոլիզմը: Օգտակար են նաև անիսոնը, հիլը, համեմի սերմը: Աղցանների մեջ կարելի է ավելացնել հազրեվարդ, ռեհան ու սամիթ: Բայց միշտ պետք է հիշել, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Իսկ համեմունքներն ու խոտաբույսերը կարող են և օրգանիզմի վրա ուժեղ ազդեցություն ունենալ, այդ պատճառով էլ հարկ է զգույշ լինել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS