Կոնով պատրաստված օշարակը հնարավորություն է տալիս բուժել բրոնխիտը, թոքաբորբը, մրսածությունը և տուբերկուլյոզը

Սա նաև մաքրում է թոքերը նիկոտինից…

Պատրաստում ենք այսպես.

Կոները պետք է հավաքել գարնանը, ճանապարհից հեռու հատվածներից: Հավաքում ենք կոները, բայց չենք լվանում:
Էմալապատ կաթսայի մեջ շերտերով լցնում ենք կոներն ու շաքարավազ. մի շերտ կոն, մյուսը՝ շաքարավազ:
Շաքարավազը պիտի այնքան շատ լինի, որ կոները չերևան:

Վերջին շերտը շաքարավազ ենք լցնում և պահում մութ տեղում: Պիտի անցնի այնքան ժամանակ, որ կոները հյութ դուրս տան, դա կարող է տևել 1 շաբաթ: Տվյալ ժամանակը կախված է կոների որակից:

Երբ կոները հյութ դուրս տան, կաթսան դնում ենք կրակին. հասցնում ենք եռման աստիճանի և եփում թույլ կրակի վրա՝ ուղիղ 45 րոպե:

Կոնը խառնել ոչ մի դեպքում չի կարելի: Ընթացքում զգուշությամբ սեղմեք, որպիսի օշարակով ծածկվեն:Հանում ենք կրակից և թողնում, որ սառի: Հետո վերցնում ենք ճկուն ձողիկ, կարելի է կաթիլայինի ձող օգտագործել, դնում ենք այն կաթսայի մեջ և օշարակը զգուշությամբ լցնում ստերիլիզացված բանկաների մեջ: Փակում ենք:

Վերջ, դեղամիջոցը պատրաստ է:

Հարկավոր է ընդունել օրական 3 անգամ: Առավոտյան՝ դատարկ ստամոքսին, ինչից հետո միայն կես ժամ անց է կարելի նախաճաշել, ճաշից կես ժամ առաջ և երեկոյան՝ քնելուց առաջ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS