Կրծքագեղձի քաղցկեղի մասին հուշող ախտանշաններ, որոնց մասին քչերը գիտեն

Մասնագետները խորհուրդ են տալիս կանանց հաճախ ստուգել իրենց կուրծքը առողջական լուրջ խնդիրները հնարավորինս շուտ հայտնաբերելու համար: Սովորաբար անհանգստություն առաջացնող ախտանշաններն են արտասովոր ցավոտ պնդացումներն ու այտուցները, սակայն կան նաև կրծքագեղձի քաղցկեղի մասին վկայող այլ ախտանշաններ, որոնց մասին ոչ բոլորը գիտեն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

1. Մաշկային փոփոխություններ

Մաշկային փոփոխությունները, ծալքերը, սագամաշկը և նմանատիպ այլ ախտանշանները երբեք առանց պատճառի չեն լինում: Նման փոփոխությունները կրծքագեղձի քաղցկեղի մասին վկայող ամենատարածված ախտանշաններից են, ուստի, եթե շոշոփելիս նման անհարթություններ են նկատվում, ապա հարկավոր է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ:

2. Արտասովոր արտադրություն

Եթե պտուկից արտասովոր արտադրություն է նկատվում, ապա հարկավոր է շտապ բուժզննում անցնել, քանի որ նման ախտանշանը վկայում է լուրջ խնդիրների մասին:

3. Կրծքի ձևի և չափի փոփոխություն

Կնոջ կուրծքը կարող է մի փոքր մեծանալ դաշտանի ժամանակ, ինչպես նաև հղիության և կրծքով կերակրելու ընթացքում, սակայն մյուս բոլոր դեպքերում այն անփոփոխ է մնում:

Սա է պատճառը, որ որևէ փոփոխության դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

4. Պտուկի ձևի փոփոխություն

Պտուկի ձևի կամ չափի փոփոխությունը բավական լուրջ ախտանշան է, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Նման փոփոխության դեպքում հարկավոր է շտապ խորհրդակցել գինեկոլոգի կամ մամոլոգի հետ:

5. Մշտական ցավեր

Կրծքագեղձի քաղցկեղի ամենատարածված ախտանշաններից մեկն է թևատակերի կամ կրծքագեղձերի մշտական մղկտուն կամ սուր ցավը: Նման ցավն, իհարկե, կարող է պայմանավորված լինել նաև այլ պատճառներով, սակայն լուրջ հետևանքներից խուսափելու համար ցանկալի է խորհրդակցել մասնագետի հետ:

6. Կարմրածություն կամ ցան

Պտուկի շուրջը մաշկի կարմրածությունը կամ ցանը կարող են պայմանավորված լինել մաշկի գրգռվածությամբ կամ ալերգիկ ռեակցիայով, սակայն նման խնդիրների բացակայության դեպքում այս ախտանշանը կարող է վկայել լուրջ խնդիրների մասին, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

7. Թևատակերի և անրակների հատվածի այտուցվածություն

Կրծքագեղձի քաղցկեղի ամենատարածված ախտանշանը ուռուցքն է, որը կարող է գտնվել անգամ կրծքից դուրս: Բանն այն է, որ կրծքագեղձի հյուսվածքները մասամբ գտնվում են թևատակերի և անրակների հատվածում, ուստի զննման ժամանակ հարկավոր է պատշաճ ուշադրություն դարձնել նաև այս հատվածներին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS