Մարդկանց մեծամասնությունը սխալ է չափում զարկերակային ճնշումը. Ահա թե ինչ սխալների մասին է խոսքը և ինչպես պետք է չափել

Զարկերակային ճնշումը  չափելու համար պահանջվում է տոնոմետր:  Սակայն դրա առկայությունը բավարար չէ ճնշումը ճիշտ չափելու համար: Պետք է իմանալ ճնշումը ճիշտ չափելու կանոնները:

Ինչպես ճիշտ չափել ճնշումը` Ճնշումը չափելուց  առաջ 5 րոպե հանգիստը՝ պարտադիր պայման է:

Ճնշումը չափելուց կես ժամ առաջ  խուսափել ծխելուց,  սուրճի, թեյի,  կոլայի ընդունումից:

Նստել աթոռին՝ մեջքով հենվելով հենակին, սա կարևոր է: Թևը անշարժ դրված է սեղանին Պետք է  լռություն պահպանել ճնշումը չափելու ընթացքում:

Պետք է փչովի պարկը  սրտի հետ նույն մակարդակի վրա լինի: Ոտնաթաթերը հանգիստ դնել հատակին, ոտքերը չի կարելի այդ ընթացքում խաչել;

Նախքան ճնշումը չափելը  միզապարկը պետք է դատարկել: Հագուստը չպետք է սեղմի ուսը: ճիշտ չեն լինի, եթե ճնշումը չափվի հագուստի վրայից:

Մի քանի անգամ մի չափեք ճնշումը,  պետք է դադար տալ 7-10 րոպե: Սակայն եթե ցանկանում եք կրկին չափել ճնշումը, ապա չափեք մյուս թևով, 10-15 միավորի  տարբերությունը նորմալ է:

Արդյունքները ճիշտ չեն լինում  սուրճի, ալկոհոլի ընդունումից հետո , ծխելուց հետո, լցված միզապարկի դեպքում,  եթե մեջքը հենված չէ հենակին,  եթե ձեռքը  հենված չէ հարթ մակերևույթի վրա:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS