Վերջնականապես ազատվեք քթի վրայի սև կետերից այս միջոցի շնորհիվ

Աշխարհում գրեթե չկա մարդ, ով երբևէ չի բախվել սև փոքր կետերի հետ, որոնք հայտնվում են դեմքին և հատկապես քթի շրջանում։ Մեզնից շատերը փորձել են բազմաթիվ փիլինգներ, որոնք շատ արդյունավետ են, սակայն չնայած սև կետերի մաքրմանը, դրանք չեն մաքրում դեմքի ծակոտիները, որտեղ էլ հենց առաջանում են այդ սև կետերը։

Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կօգնեն ազատվել այդ տհաճ երևույթից։

1. Օգտագործեք առավոտյան սուրճը

Առավոտյան սուրճ խմելուց հետո մի կողմ դրեք օգտագործված սուրճն ու սառեցրեք այն։ Դրանից հետո քսեք այն մաքուր սպիտակ կտորի վրա և դրեք դեմքին։ Շրջանաձև շարժումներով կտորի միջոցով լավ մաքրեք դեմքն ու լվացեք սառը ջրով։

2. Օգտագործեք երիցուկի թեյ

Ձեզ հարկավոր է երիցուկով շոգեբաղնիք։ 10 րոպեի ընթացքում դեմքը պահեք երիցուկով տաք թեյի վրա, միաժամանակ գլուխը ծածկեք սրբիչով։ Երիցուկի գոլորշին շատ օգտակար է և կազատի ձեզ սև կետերից։

3. Հանքային ջուր և սոդա

Պատրաստեք խառնուրդ մեկ բաժակ հանքային ջրից և երեք ճաշի գդալ սոդայից։ Այդ խառնուրդը քսեք դեմքին, սակայն խուսափեք աչքերի շրջանից։ Տասը րոպեից լվացեք գոլ ջրով։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS