Տեսողությունը վերականգնելու բնական միջոց

Տեսողությունը վերականգնող այս հզոր բաղադրամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է ալոէ, առնվազն 2-3 տարվա: Հարկավոր է կտրել 2-3 հատ ներքևի տերևներից և 4-5 հատ էլ՝ վերևի, լավ լվանալ դրանք և 10 օր պահել սառնարանում: Դրանից հետո մանր կտրատել տերևները և քամել հյութը:
Հետո վերցնել 300գ մեղր, 4 կիտրոն, 500գ ընկույզ: Ընկույզը մանրացնել, քամել կիտրոնների հյութը, ամեն ինչ խառնել: Ավելացնել կես բաժակ ալոէի հյութ:

Պատրաստի բուժիչ խառնուրդը պահել սառնարանում: Ընդունել օրական 3 անգամ, 1 աղանդերային գդալ չափաբաժնով՝ ուտելուց կես ժամ առաջ: Շատ շուտով կնկատեք տեսողության լավացում:

Ուշադրություն. ալոէ պարունակող ցանկացած միջոց խորհուրդ չի տրվում օգտագործել 3 շաբաթից ավել, այլապես այն կարող է վատ ազդեցություն ունենալ աղիների վրա: Բացի այդ, այն ունի բազմաթիվ հակացուցումներ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS