Օրեկան ընդամենը մեկ բաժակ այս ըմպելիքից ու օրգանիզմը հիմնովին կմաքրվի. լյարդը ձեզանից գոհ կմնա

Օդի ջերմաստիճանի անկումն անմիջապես անդրադառնում է թույլ դիմադրողականություն ունեցող մարդկանց առողջության վրա աննշան ցրտից ի հայտ են գալիս մրսածության հետևանքներ, նկատվում է թուլություն ու քնկոտություն։ Օրգանիզմն ինքը հուշում է, որ իրեն անհրաժեշտ է ուժեղ սնունդ, այդ թվում՝ միրգ ու բանջարեղեն՝ վիտամինների լայն ընտրանիով։

Կամիր կաղամբի տերևները պարունակում են անտոցիաններ («բուսական քամելեոններ»), միացություններ, որոնք միրգ-բանջարեղենին այդչափ հաճելի երանգ են հաղորդում, իսկ մեր օրգանիզմին անգնահատելի օգուտ են տալիս։ Դրանից բացի, կարմիր կաղամբի քիմիական բաղադրությունը վիտամինների ու հանքանյութերի ամբողջ լրակազմ է պարունակում, առանց որոնց ձմռանն անհնար է դիմանալ։

Կարմիր կաղամբի օգտակարությունը

Կարմիր կաղամբն անպատճառ պետք է ընդգրկել հիպերտոնիայից տառապող մարդկանց օրաբաժնում, քանի որ նպաստում է արյան ճնշման իջեցմանը, ինչպես նաև օգնում ամրապնդել անոթներն ու դրանք առավել առաձգական դարձնել։

Կաղամբի տերևներն ի վիճակի են ապաքինել վերքերը, այրվածքները, որպես դեղաթրջոց վերացնում են գլխացավը։

Կարմիր կաղամբի հյութն օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը, մաքրում լյարդը։

Դանիացի գիտնականները հայտնաբերել են, որ կաղամբի հյութը, կանոնավոր խմելու դեպքում, կրկնակի նվազեցնում է կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը։

Կարմիր կաղամբում պարունակվող ֆիտոնցիդները հնուց ի վեր հայտնի են թոքախտային ցուպիկի դեմ արդյունավետ պայքարելու ունակությամբ։ Դեռևս Հին Հռոմում կաղամբի հյութն օգտագորում էին թոքերի հիվանդություններն ապաքինելու համար։

Կարմիր կաղամբի հյութը խորհուրդ են տալիս խմել եղունգների ամրապնդման նպատակով։

Լավ նորություն նիհարել ցանկացողների համար․ կարմիր կաղամբն արագացնում է նյութափոխանակությունը, կարգավորում մարսողական գործընթացը։

Կարմիր կաղամբի հյութ

Կաղամբի հյութն ինքնին այնքան էլ  հաճելի համ չունի, սակայն անփոխարինելի է իր օգտակարությամբ։ Մենք առաջարկում ենք կաղամբի հյութը խմել համեղ ու բուրմնավետ ֆրեշի (թանձրահյութի) հետ։ Պատրաստելու համար անհրաժեշտ է ձեռքի տակ բլենդեր ունենալ։

Բաղադրամասերը

  • 300 գրամ կարմիր կաղամբ
  • 1 կանաչ խնձոր
  • մեկ բռաչափ թարմ շահասպրամ
  • մեկ բռաչափ թարմ անանուխ

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրամասերը լավ լվացեք, մեծ-մեծ կտրտեք, ապա խառնեք բլենդերում՝ մինչև համասեռ զանգված ստանալը։ Թանձրահյութը խմեք օրը 1-2 անգամ մինչև ուտելը։

Բարձր դիմադրողականությունը, թարմ տեսքը, առողջ եղունգներն ու մազերը, ինչպես նաև քաշի առողջ նվազումը ապահովված են։ Ինչպես տեսնում եք, աշնանային բարիքներն ամառային բարիքներից պակաս օգտակար չեն։ Իհարկե, կարմիր կաղամբով այդ ցանկը չի եզրափակվում, քանի որ անգնահատելի են նաև դդումը, արմավը, բազուկը և այլն։

Թվարկումը կարելի է շարունակել…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS