Գաղտնիքներ որոնք պետք է իմանան բոլոր կանայք` երջանիկ ընտանեկան կյանք ունենալու համար

Երջանիկ ընտանեկան կյանքը կարծես հեշտ է, բայց միաժամանակ նաև բարդ է: Թվում է, թե ոչ մի գերբնական բան պետք չէ անել, բայց, չգիտես ինչու, մենք նույնիսկ տարրական բաներում գտնում ենք բարդություններ:


Իհարկե, մեղադրել միայն կանանց, ճիշտ չի լինի, տղամարդիկ նույնպես հրեշտակներ չեն, բայց հենց կանանցից է կախված տան մթնոլորտը:

1 Հարգեք նրա (տղամարդու) հարազատներին
Իհարկե, իրավիճակները տարբեր են լինում, և երբեմն նրա մոր հետ ունեցած հարաբերությունները մրցակցություն են հիշեցնում, որտեղ գլխավոր մրցանակը նրա սիրելի որդին է, սակայն, նույնիսկ այդ դեպքում պետք է «պայքարել» արժանապատվորեն: Նույնիսկ մի փորձեք ասել ձեր ամուսնուն, որ նրա ծնողները ձեզ դուր չեն գալիս, որ դուք չեք ցանկանում նրանց տեսնել ձեր տանը: Ձեզ համար շատ տհաճ կլիներ նման բան լսել ձեր ամուսնուց: Եթե ձեր սկեսուրի հետ հարաբերությունները լարված են, առաջարկում ենք չձևացնել, իբր ամեն ինչ լավ է, այլ հասկանալ և լուծել այդ խնդիրը: Հավատացեք, ձեր ջանքերը կարդարանան եռակի:

2 Մի մեղադրեք նրան դատարկ բաների համար
Սրով կինը՝ կին չէ: Դա ամուսին է՝ ուղղակի շրջազգեստով: Եթե դուք անընդհատ մեղադրում եք ձեր ամուսնուն իր սխալների համար, ասում եք «ես այդպես էլ գիտեի» և միշտ պնդում եք, որ ձեր տեսակետը, կարծիքը միակ ճիշտ տարբերակն է, ապա մի սպասեք, որ ձեր միությունը կլինի երկար և երջանիկ: Երբեք մի մոռացեք, որ դուք ամուսնուց հետո եք, այլ ոչ թե նրանից առաջ:

3 Սեքսով զբաղվեք
Շքեղ Սամանտա Ջոնսը՝ «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալից, ասել է մի սուրբ արտահայտություն. «Սեքսը հարաբերությունների բարոմետրն է»: Տարիների ընթացքում սեքսը քչանում է, բայց ապրել առանց դրա չի կարելի: Իրար սիրող մարդիկ պետք է սիրով զբաղվեն, քանի որ, այլ կերպ, նրանք ապրում են միասին ինչպես ընկերներ, այլ ոչ թե ամուսիններ: Եթե նույնիսկ ձեզ մոտ առաջացել են խնդիրներ ինտիմ ոլորտում՝ անհապաղ լուծեք դրանք: Գոյություն ունեն մի շարք եղանակներ՝ սեքսը հարաբերություններ վերադարձնելու համար:

4 Վստահեք նրան
Նույնիսկ եթե դուք շատ եք ցանկանում հարցնել «Այդ ո՞վ է քեզ գրում» կամ «Ինչո՞ւ էր հեռախոսդ անջատված: Հավանաբար դու ինչ-որ բան թաքցնում ես ինձանից»,- ավելի լավ է մի արեք, չարժե: Տղամարդկանց ազատություն է պետք, նույնիսկ ընտանեկան տղամարդկանց, և նրանցից ոչ ոք չի համաձայնի ապրել «փակի տակ»: Ամուսնուն, ինչպես և կնոջը, անհրաժեշտ է անձնական տարածք ունենալ, և հիմարություն կլինի մտածել, որ նա պետք է տեղեկացնի ձեզ իր յուրաքանչյուր քայլի մասին: Չէ՞ որ ընկերուհու մոտ գնալիս՝ նրան չեք զանգում ամեն ժամը մեկ, ապա ինչու նա պետք է դա անի:

5 Մի նվիրվեք ընտանիքին ամբողջությամբ
Իդեալական մայր, կին, տնտեսուհի. Իհարկե այս ամենը հիանալի է: Բայց ցավոք՝ հետաքրքիր չէ: Իսկ ահա իդեալական կինը՝ լավ խնամված, սպորտային կազմվածքով, կարդացած՝ դա արդեն շատ հետաքրքիր է: Մի մոռացեք, որ ընտանիքը ձեր խաչը չէ, և դրա համար էլ պետք չէ անտեղի զոհաբերություններ անել: Միշտ հիշեք, որ նույնիսկ «տարիների փորձով» կինը պետք է մնա գրավիչ կին՝ իրեն տրամադրելով ամենաքիչը երկու ժամ օրվա ընթացքում:

6 Մի մոռացեք քաղցր խոսքեր ասել
Դիմում եք ձեր ամուսնուն ազգանունո՞վ: Պետք է անհապաղ մի բան անել դրա հետ: Հիշեք հարաբերությունների սկզբնական շրջանը, երբ ձեր սիրելին «կատվիկն» էր և «նապաստակը»: Ձեզ թվում է այս ամենը մանկական խաղե՞ր են: Իզուր, հոգեբանները պնդում են, որ հենց այդպիսի սիրալիր և մի փոքր ինֆանտիլ զույգերը երջանիկ են լինում մինչ ծերություն: Բանը նրանում է, որ նման բաները մեզ տանում են մեր մանկություն, որտեղ մենք իսկապես երջանիկ ենք եղել, իսկ մի՞ թե դա չի հարկավոր երկու մեծ մարդկանց՝ խանրաբեռնված առօրյա խնդիրներով:

7 Կարողացեք խոսել
Եթե ձեզանից որևէ մեկին սկսում է ինչ-որ բան չգոհացնել ընտանեկան հարաբերություններում՝ մի պահեք դա ձեր մեջ, անպայման քննարկեք խնդիրը ձեր երկրորդ կեսի հետ: Փորձեք խուսափել մեղադրական տոնից, փորձեք զրույցը դարձնել առավել կոնստրուկտիվ: Եվ երբեք մի լռեք այն բանի մասին, ինչը ձեզ իրականում անհանգստացնում է: Հակառակ դեպքում ռիսկի եք դիմում հանդիպել ցնցող «չեմ սիրում» արտահայտությանը: Բանը նրանում է, որ երբեմն սերը պարզապես չի երևում կուտակված դժգոհությունների, խնդիրների և չասված խոսքերի ճնշման տակ: Դրա համար մի հասցրեք իրավիճակն այն պահին, երբ արդեն շատ դժվար կլինի ինչ-որ բան փոխել:

8 Միասին ժամանակ անցկացրեք
Ձեր աշխատանքը, նրա աշխատանքը, ձեր ընկերները, նրա ընկերները՝ այս ամենը հիանալի է, բայց ոչ մի կերպ չի կապում երկու իրար սիրող մարդկանց: Մի մոռացեք, որ ամուսինների համար բավական չէ միայն խոսել հեռախոսով և երբեմն փոխանակվել հաղորդագրություններով, հարկավոր է, որ նրանք կպչեն, ձեռք տան միմյանց, նայեն սիրելի աչքերի մեջ, միասին ընթրեն և նայեն հետաքրքիր ֆիլմեր: Կառուցել երջանիկ ընտանիք այդքան էլ դժվար չէ: Ավելի դժվար է հավաքել քանդված պատի աղյուսները և փորձել այն նորից ամուր դարձնել: Պահպանեք այն ինչ ունեք, և աշխատեք ձեր փոխհարաբերությունների վրա: Հետո դուք ինքներդ ձեզ շնորհակալություն կհայտնեք:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS