Գիտնականները պարզել են, թե ինչու են տղամարդիկ նայում ուրիշ կանանց

Բնությանը չես խաբի

Տղամարդիկ նայում են կանանց, նայել են ու կնայեն: Դա նորմալ է, քանի դեռ տղամարդը չի գտել իր սիրելիին:Բնականաբար աղջիկներին դուր չի գալիս, որ իրենց տղամարդը նայում է այլ կանանց, բնականավար տղամարդն էլ դա անում է այնպես, որ իր կինը չնկատի:

Տղամարդկանց հատուկ է այլ կանանց նայելը, դա նրանց արյան մեջ է, բազմանալու բնազդի մակարդակում:Բոլոր նորմալ տղամարդիկ նայում են այլ կանանց:

Եթե նրա մոտ տեստոստերոնի մակարդակը նորմայի մեջ է, դրանից բխող բոլոր ֆիզիկական երեւույթներով, ապա նա անպայման վիզուալ կգնահատի մյուս կանանց:

Գիտնականներն անցկացրել են հետաքրքիր փորձ: Նրանք տղամարդկանց ցույց են տվել գեղեցիկ կանանց լուսանկարներ ու ֆիքսել են նրանց բիբերի շարժը դիտման ընթացքում,

ինչպես նաեւ հետեւել են, թե  նրանց ուղեղի որ հատվածներն են ակտիվանում այդ պահին:

Բոլոր տղամարդկանց մոտ /1000-ից ավելի/ակտիվացել է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է բազմացման համար:

Հետո նրանց ցույց են տվել գեղեցիկ կանանց, որոնք եղել են հղիության վերջին ամիսներում: Ուղեղն այլ կերպ է արձագանքել: Նրանց հետաքրքիր չի եղել դիտել այդ նկարները:

Գիտնականներն այսքանով են բավարարվել ու տղամարդկանց ցույց են տվել գեղեցիկ կանանց նկարներ նրանց կանանց ներկայությամբ:

Փոխվել է միայն մեկ բան: Տղամարդիկ պարզապես ավելի կարճ են դիտել նկարները: Վտանգավոր է, կինը կողքին է:

Եթե տղամարդը չի նայում այլ կանանց, ապա դա կարող է լինել մի շարք պատճառներով: Նա արդեն շատ ծեր է, նա 6 ժամ անընդմեջ զբաղվել է սիրով, նրա մոտ գերակայում են կանացի գեները, ունի գլխի վնասվածք կամ հոգեկան շեղումներ:

Մնացած դեպքերում տղամարդը պետք է նայի այլ կանանց: Նույնիսկ եթե ամուսնացած է, սիրահարված է, երեխաներ ունի, միեւնույնն է կշարունակի աչքերով «ուտել» ուրիշ կանանց: Նրանք չեն նայում երեխաներին, տատիկներին, գեր կամ  հղի կանանց, որովհետեւ նրանք պատրաստ չեն բազմանալու: Հետաքրիքիր են միայն երիտասարդ, թարմ, գրավիչ աղջիկներն ու կանայք:

Ու քանի դեռ տղամարդիկ նայում են կանանց, այս աշխարհը դեռ կործանված չէ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS