Գիտնականները պնդում են, որ հենց այսպիսի կանայք են օգտակար տղամարդկանց առողջության համար

Շվեդ գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ խելացի կնոջ հետ ամուսնությունը դրական ազդեցություն է ունենում տղամարդու առողջության վրա։ Հետազոտողները ուսումնասիրել են մեկուկես միլիոն ամուսնական զույգերի։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ամուսնու առողջությունը ուղիղ կապված է կնոջ ինտելեկտի զարգացածությունից։ Դրա հետ մեկտեղ գիտնականները նշում են, որ տղամարդու խելացիությունը ոչ մի կերպ չի ազդում կնոջ առողջության վրա։

Ինչպես ենթադրում են հետազոտողները, ստացած արդյունքները ամբողջովին բացատրելի են, քանի որ հենց կանայք են մեծամասամբ որոշումներ կայացնում, որից կախված է ամբողջ ընտանիքի ապրելակերպը։ Բացի դա, հենց կնոջն է պատկանում ընտանեկան սննդակարգի հաստատման գործընթացի վերջին խոսքը։

Այդ պատճառով էլ կնոջ ավելի բարձր ինտելեկտի մակարդակը թույլ է տալիս նրան ընդունել ճիշտ և խելացի որոշումներ, ամբողջ ընտանիքի ապրելակերպը որոշելու համար։ Տղամարդիկ որպես կանոն ընտանիքում կատարում են այլ գործառույթ։

Նրանք հաճախ կատարում են այսպես ասած կերակրողի դերը։ Այդ դերում նա նույնպես ազդում է ընտանեկան ընդհանուր առողջական վիճակի վրա։ Քանի որ ընտանիքի եկամտից է կախված գոյության պայմանները, ձեռք բերված մթերքների որակը և այն ժամանակը, որը ընտանիքը հատկացնում է հանգստանալու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.n

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS