Գլխուղեղի քաղցկեղով հիվանդները թվարկել են այն ախտանշանները որոնք ժամանակին արհամարել են

Գլխուղեղի քաղցկեղով հիվանդ մարդիկ թվարկել են այն ախտանշանները, որոնք նրանք արհամարհել են հիվանդության սկզբում: Մասնավորապես նրանք նշել են, որ ունեցել են հիշողության հետ կապված խնդիրներ, հավասարակշռության կորստի հակում, անզգուշություն, տեսողության խանգարումներ, քնկոտություն, դժվարացած խոսք, գերհոգնածություն:

Որպես կանոն՝ հիվանդները նշված ախտանշանները կապել են օրգանիզմի բնական ծերացման հետ և բժշկի չեն դիմել: Հատկանշական է, որ մասնակիցները դիմել են բժշկի միայն այն ժամանակ, երբ առաջ է եկել կաթվածի կամ դեմենցիայի կասկած: Մի քանիսին հարազատներն են ստիպել՝ դիմել հիվանդանոց:

Գլխուղեղի քաղցկեղը առաջանում է բջիջների անոմալ բաժանման հետևանքով, որոնք մինչ ձևափոխոխումը նորմալ են եղել:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS