Գնացել էի խոպան․ Երբ հետ եկա, կինս ասեց, որ մերս գնացել ա գյուղ․ Մտածեցի մերս հաստատ մենակ գյուղ չէր գնա, հասկացա, որ մի բան էն չի․․․Ես մի քանի ամիս էր խոպանում էի, էլ չէի դիմանում, մի քիչ փող աշխատեցի ու հետ եկա: Տնից լավ տեղ չկա, որտեղ քեզ սպասումն են ընտանիքդ, ծնողդ:

Մերս մի ժամանակ գյուղում էր ապրում: Բայց, երբ մեծացավ, էլ չէր կարողանում մենակ յոլա գնար ու բերեցի մեր տուն:Գիտեի, որ հա րս ու կիսուր իրար հետ էդքան էլ լավ յոլա չեն գնում, բայց երկուսին էլ խնդրեցի, որ լեզու գտնեն իրար հետ: Շատ էի կարոտել բոլորին, մորս, կնոջս, երեխեքիս:
Ճանապարհին պատկերացնում էի, թե ոնց կուրախանան, որ ինձ տեսնեն: Պատկերացնում էի մորս ուրախությունը:Նման պահերին մորս աչքերում միշտ արցունքներ են հայտնվում ու մորս աչքերը սկսում են փայլել: Ոչ մեկին չէի ասել, որ վերադառնում եմ: Ուզում էի սյուրպրիզ անեմ: Դուռը զանգեցի:

Կնիկս բացեց ու ուրախացած թռավ գիրկս, երեխեքս էլ մյուս կողմից վազելով եկան: Սպասում էի, որ մերս խոհանոցից դուրս կգա:Բայց չկար: Կնիկս ասեց, որ մերս գնացել ա գյուղ: Ես չհավատացի:Մերս հաստատ չէր կարա մենակ գնար գյուղ: Հասկացա, որ մի բան էն չի: Երեխեքին հարցրի, թե ուրա տատին, ուսերը թափ տվեցին:

Ինչ ասես մտքովս անցավ: Էն ինչ իմացա, վեր էր իմ բոլոր պատկերացումներից:Կնիկս մորս տարել էր ծե րանոց: Կնիկս ասեց, իբր մամ աս ինքնա ուզել, որ իրն տանեն իրա հասակակիցների մոտ: Նույն օրը գնացի ու տուն բերեցի մորս: Իսկ կնգաս տնից դուրս արեցի: Իմ կյանքում էլ ինքը տեղ չունի:
