Գնում էի ամուսնուս մոտ, ինքս ինձ մտածելով, որ ամեն ինչ վերջացած է․․․Երբ բացեցի դուռը, կորցրեցի խոսելու ունակությունս

Գնում էի ամուսնուս մոտ, ինքս ինձ մտածելով, որ ամեն ինչ վերջացած է․․․Երբ բացեցի դուռը, կորցրեցի խոսելու ունակությունս

Ընկերոջս ընտանիքը քայքայման եզրին էր։ 20 տարի ապրել էին միասին, ունեին գեղեցկուհի աղջիկ, բայց որո-շել էին բաժանվել: Ես մտածում էի, որ ոչինչ չի կարող փրկել նրանց ընտանիքը։ Նրանք այնքան էին թշնամացել, որ նույնիսկ չէին կարողանում իրար դեմքի նայել առանց տհաճությունը թաքցնելու: Ես շատ էի տխրել:Սակայն վերջերս հանդիպեցի ընկերոջս կնոջը և ապշեցի: Նա երջանկութ յունից փայլում էր ու պատմեց ինձ հետևյալը․

«Աղջիկս ընկերների հետ երկու օրով գնացել էր բնության գրկում հանգստանալու: Ես որոշել էի գնալ ընկերու-հուս տուն, իսկ ամուս ինս՝ ձկնորսության: Աշխատանքս նոր էի ավարտել և ցանկանում էի դուրս գալ, երբ ա-մուսնուցս հաղորդագրություն ստացա. «Շտապ տուն արի, մենք պետք է խոսենք»:

Ես մոտեցա մեքենայիս, մտա-ծում էի գնալ, թե ոչ, կարծում էի, որ կանչում է ապահարզանի մասին խոսելու համար:Անկեղծ ասած՝ հոգնել էի վեճերից և պատրաստ էի առանց բառ արտասանելու ստորագրել ապահար-զանը: Այնուամենայնիվ, նստեցի ղեկին, գործի գցեցի մեքենան։ Գնում էի ու մտածում, որ արդեն ամեն ինչի վերջը եկել է: Մեքենան կայանեցի ավտոտնակում, բացեցի տան դուռը և կորցրի խոսելու ունակությունը. ողջ տան հատակին շարված էին մոմեր, աստիճանների վրա նույնպես մոմեր էին դրված, իսկ ննջասենյակից հաճելի երաժշտություն էր լսվում:

Ես բարձրացա վերև, ննջարանի հատակին ու մահճակալի վրա վարդի թերթիկներ էին թափված, իսկ առաս-տաղի մոտ պտտվում էին սրտաձև փուչիկներ: Ես կարծես հեքիաթում լինեի, աչքերիս չէի հավատում, արցունք-ները հոսում էին աչքերիցս․ մի՞թե այսքան ժաման ակ ես չեմ զգացել նրա ՍԵՐԸ: Հետևում ոտնաձայներ լսվեցին, ու ես շրջվեցի: Ամուսինս զարմացած հայացքով կանգնել էր ննջասենյա կի դռան մոտ։ Ես անմիջապես վազեցի ու գրկեցի նրան:

Մենք իրար քնքուշ ու սիրառատ խոսքեր շշնջացինք, չզգացինք ինչպես եկավ գիշերն ու բացվեց առավոտը: Մենք արթնացանք դռան թակոցից։ Մեզ հանձնեցին երկու ուղեգիր՝ ներառյալ ինքնաթիռի տոմսերը՝ դեպի Կուրիլյան կղզիներ: Ու հիմա մենք շատ երջանիկ ենք: Ես շատ շնորհակալ եմ, որ նա այդ օրն ինձ տուն կանչեց, և այդ ռոմանտիկ երեկոն կազմակերպեց»:

Ես նույնպես կարծեցի, որ այդ ամենը նրա ամուսնու ձեռքի գործն է, սակայն պարզվեց, որ ոչ: Ամուսինն էլ իր հերթին մտածում էր, որ այդ ամենը կնոջ ձեռքի գործն է:Եվ մի օր պատահական հանդիպեցի նրանց աղջկան, ով էլ պատմեց ողջ ճշմարտությունը․

«Ես գիտեի, որ նրանք սիրում են իրար, բայց չէի հասկանում՝ ինչու լեզու չէին գտնում, և որոշեցի նման բան անել։ Ես և ընկերուհիս չգն ացինք մեր ընկերների հետ հանգստանալու, մնացինք տանը, ումից հնարավոր էր, գումար պարտք վերցրի և գնեցի մոմերն ու փուչիկ ները, իսկ ուղեգրի գումարը հենց ծնողներիցս էի վերցրել այլ պատրվակով: Երբ մոմերը վառեցինք, մայրիկն արդեն տան մոտ էր։ Երբ նա տուն մտավ, մենք հազիվ կարողա-ցանք դուրս գալ իմ ննջարանի պատուհանից:Սակայն մենք սպասեցինք, մինչև հայրս վերադառ նա։

Ես մտավա-խություն ունեի, որ նրանք իրար տեսնելուն պես կսկսեն վիճաբանել, ու Աստված գիտի, թե ինչ կարող էր լինել: Սակայն երբ տեսա նրանց գրկախառնված, արցունքները հոսեցին աչքերիցս, ուզում էի գոչել՝ խնդրում եմ, էլ մի վիճեք, ուզում եմ ձեզ միշտ այսպի սին տեսնել: Ես սաստիկ տանջվում էի, երբ նրանք վիճում էին, իսկ նրանց բաժանության մտքից ես ինձ ամենադժբախտ մարդն էի զգ ում աշխարհում»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS