Գուրգեն Դաբաղյանի և սիրեցյալի մեղրամիսը Բալիում. Այս լուսանկարները տեսնել է պետք…

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է Գուրգեն Դաբաղյանի հարսանիքի մասին։

Երգիչը մեզ հայտնել էր, որ սիրելիի հետ իրենց մեղրամիսը վայելելու են Բալի կղզում։


Զույգն արդեն մեկնել է հանգստի։

Ինստագրամի իր էջում երգիչը հրապարակել է մեղրամսի լուսանկարները։

Երգչի կինը՝ Իննան, 19 տարեկան է, սովորում է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնում: Իննան ռուսաստանաբնակ հայ է սակայն ամուսնությունից հետո տեղափոխվել է Հայաստան։

31-ամյա երգչի կարծիքով՝ 12 տարվա տարիքային տարբերությունը չի անդրադառնում իրենց հարաբերությունների վրա․ «Դա մեզ չի խանգարում: Իր կողքին ես ինձ ավելի երիտասարդ եմ զգում:

Կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ տարիքային տարբերությունն ավելի է ամրացնում հարաբերությունները: Մենք կես բառից, կես հայացքից հասկանում ենք իրար»:

Աղբյուր՝ Tert.am Life

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS