Դադարեք անել այս բաները դրանք աղքատության են տանում

Մեր նախնիների իմաստությունը կօգնի խուսափել որոշ սխալներից տանը բարեկեցություն և երջանկություն պահպանելու համար: Ամեն օր մենք որոշ գործողություններ ենք անում, չգիտակցելով որ դրանով մեր տնից հեռու ենք վանում բարեկեցությունը:

Երեկոյան աղբ մի թափեք: Սա ոչ միայն աղքատություն է բերում, այլ նաև տհաճություններ կյանքում: Էզոթերիկները խորհուրդ են տալիս աղբը թափել անթափանցիկ տարայով կամ փաթեթով:

Ազատվեք այն ամենից, ինչը ավելորդ է:

Դատարկ շշերը, հին թերթրը, անպիտան հագուստը, կեղտոտ կոշիկները և սպասքը անհաջողության մագնիս են, դրանք տանից քշում են ֆինանսները: Մաքուր պահեք տան անկյունները, փոշին և սարդոստայնները բացասական էներգիա են կուտակում, ինչը վատ է անդրադառնում ֆինանսական բարեկեցության վրա, իսկ տան բարեկեցությունը կախված է ֆինանսական բարեկեցությունից:

Փողը մի դրեք սեղանին: Փողը չի սիրում անտարբեր վերաբերմունք, փողը երբեք մի շպրտեք, փողը հատուկ վերաբերմունք է սիրում: Փողը պետք է պահել նրա համար նախատեսված հատուկ տեղում և առանձին:Երեկոյան ժամերին պարտքով փող մի տվեք: Դրանով դուք ձեզ դատապարտում եք սնանկության:

Մի կանգնեք շեմին, որպեսզի չխոչընդոտեք ֆինանսական հոսքի մուտքը, երբեք ոչինչ մի փոխանցեք շեմի վրա: Դա կարող է բացասաբար ազդել ֆինանսական բարեկեցության վրա:

Կարելի է համաձայնել, կարելի է հերքել, կարելի է հետևել, կարելի է պարզապես անհեթեթություն համարել այս ամենը, դա յուրաքանչյուրի ընտրությունն է, սակայն մի բան հաստատ է, մեր նախնիներն իմաստուն էին և բարեկեցիկ կյանքով բոլորն են ուզում ապրել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS