դարի անեկդոտ․ Հայրը հարցնում է մանկահասակ որդուն՝ Դու ապերիկ ուզո՞ւմ ես․․․

Անեկդոտ 1

— Բալես, իսկ դու ապերիկ ուզու՞մ ես:

— Ուզում եմ:

— Դե գնա քնի:

Անեկդոտ 2

Մի թավջութակահար գնում է գյուղերից մեկը` համերգի։ Գյուղացիները, ձանձրանալով, աստիճանաբար դուրս են գնում դահլիճից: Մնում է մի տատիկ, որը համբերատար լսում էր նվագողին: Երաժիշտն էլ ոգևորված նվա-գում է…Մեկ էլ հարցնում է.

— Մայրիկ ջան, երևի դասական երաժշտություն շատ ես սիրում , հա՞:

Տատիկն ասում է.

— Բալա ջան, էդ տակիդ աթոռը իմն ա, սպասում եմ՝ վերջացնես, տանեմ:

Անեկդոտ 3

Մի տղա զանգում է աղջկան, ասում.

— Քուր ջան, հիմա որ գամ ձեր տուն` քեզ ուզելու, հերդ ոչխար չի մորթի:

Աղջիկը.

— Ոչխարը իր ոտքով գա մեր տուն, հերս էլ չմորթի:

Անեկդոտ 4

Փեսան զոքանչի հետ գնում է գազանանոց։ Պատահաբար զոքանչը սայթաքում է, ընկնում կոկորդիլոսների մոտ։ Մոտակայքում գտնվող աշխատակիցը գոռում է.

-Օգնեցե՜ք…

Փեսան հանգիստ ասում է.

-Ձեր կոկորդիլոսներն են, դուք էլ օգնեք…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS