Դա պետք է լիներ հղի հարսի կյանքում ամենաերջանիկ օրը, բայց անսպասելի ամեն ինչ փոխվեց մի վայրկյանում

Երբ Ջեսիկան լիմուզինի հետևի նստարանին նստած ժամանակ գլխապոտւյտ զգաց, նրա ընտանիքը կարծեց, թե աղջիկը պարզապես հուզված է։ Սակայն 30-ամյա հարսիկը, որը հղիության 6-երորդ ամսում էր գտնվում, սկսեց գանգատվել պարանոցի ուժեղ ցավից։

Երբ նրանք հասան եկեղեցու մոտ, հարսն արդեն անգիտակից վիճակում էր։—Ես անհանգիստ էի, որովհետև սպասում էի խորանի մոտ, իսկ նա չկար ու չկար․․․-պատմում է 31-ամյա փեսան՝ Ֆլավիոն,-նրա քույրը վազելով եկավ ու ասաց, որ Ջեսիկան կորցրել է գիտակցությունը։ Ես բացեցի մեքենայի դուռը, նա դեռ պառկած էր, բայց արդեն ուշքի էր եկել, ես նրան ասացի․

«Ես այստեղ եմ, սիրելիս»։Ջեսիկան բացեց աչքերն ու ասաց, որ իր հետ ամեն ինչ կարգին է, պարզապես պա-րանոցն է ցավում։ Բարեբախտաբար, Ֆլավիոն 7 տարի որպես հրշեջ էր աշխատել։

—Ես նրան հանեցի լիմուզինից, առաջին օգնությունը ցուցաբերեցի ու ընկերներիցս օգնություն խնդրեցի։

Հարսին հասցրեցին պետական ծննդատուն, հետո էլ մասնավոր հիվանդանոց։ Համաձայն բժշկական եզրա-հանգման՝ Ջեսիկայի մոտ ինսուլտ էր եղել՝ նախաէկլամպսիայի հետևանքով։ Հաշվի առնելով դեպքի ծանրութ-յունը՝ բժիշկները կեսարյան հատում կատարեցին, որ փրկեն և մորը, և փոքրիկին։ Սակայն ցավոք, Ջեսիկան ուշքի չեկավ վիրահատությունից հետո․․․

—Ջեսիկան այցելում էր բժիշկին, նա չուներ բարձր ճնշում, առողջ էր, սպորտով էր զբաղվում և լավ էր սնվում։ Սա մեզ համար շոկ է,-ասում են բարեկամները։

Ջեսիկայի աղջիկը՝ Սոֆին, ծնվել էր 29 շաբաթականում, 930գ քաշով ու 34սմ հասակով։ Նրան բուժելու համար օնլայն դրամահավաք կազմակերպեցին, քանի որ ընտանիքն այդքան հնարավորություն չուներ։

—Ջեսիկան կենսուրախ մարդ էր, սիրում էր կյանքը։ Ես այնքան էի երազում դառնալ նրա ամուսինը և մեր փոք-րիկի հայրը։ Ես դեռ չեմ կարողանում հավատալ, որ դա տեղի է ունեցել։ Ինձ թվում է, ես ֆիլմ եմ դիտում, շատ տխուր ֆիլմ․․․ Երբ դու արտասվում, արտասվում ես, իսկ հետո դուրս ես գալիս ու գիտակցում, որ դա ընդամենը ֆիլմ էր։ Սակայն իմ դեպքում կինոն չի վերջանա, և տառապանքներս կտևեն հավերժ․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS