Դեռ կան մարդիկ՝ ովքեր կասկածում են, որ մեր երկիրը լուրջ հիվանդ էր: Այդ «հիվանդին» բուժելու համար լուրջ բժիշկ էր պետք

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Առավել քան վստահ եմ, որ գործող իշխանությունները տուրք չեն մատուցի քաղաքական ռասիզմին: Իսկ նախկինում դա ակներև էր ու աղաղակող… Ընդամենը բավարար էր մի ստոր չարախոսություն ու ողջ կյանքդ ու կենսագրությունդ այլևս ավարտված էր: Եվ Վարչապետ Փաշինյանի կոչն առ այն, որ կա բարիկադներ կառուցելու ժամանակը և կա բարիկադները քանդելու ժամանակը բնավել էլ հիմնազուրկ չէ: Այդ պատնեշի ճարտարապետները հարյուր հազարավոր այն երիտասարդները չեն՝ ովքեր ձեռքերը վեր պարզած դարձան հեղափոխականներ, այլև հենց նրանք են ովքեր շուրջ երկու տասնամյակ բարիկադներ են կառուցել իշխանության և ժողովրդի միջև…

Եվ դեռ մեր օրերում կան մարդիկ՝ ովքեր կասկածում են, որ մեր երկիրը լուրջ հիվանդ էր: Այդ «հիվանդին» բուժելու համար լուրջ բժիշկ էր պետք, որը, բարեբախտաբար երեսուն տարի հետո կա:

Այդ բարիկադները կառուցել են այն նախկին պաշտոնյա թալանչիներն ու հանցագործները՝ ովքեր ձեռքի հետ խմբագրելով կամ մոնտաժելով իրենց իշխանության տարիների պատմությունը՝ ժողովրդի այդ տարիների ահավոր վիճակն արդարացրել են Արցախյան պատերազմով: Ապրիլյան պատերազմը ՛՛բացահայտեց՛՛ այդ մեծ սուտը:

Որ քաղաքական ուժը քննադատել է իշխանությանն ու խոսել իշխանափոխության մասին, ասվել է՝ «մայդան» ես ուզու՞մ, համարվել է դավաճան է և ծախված: Ավելին, քաղաքական հաշվեհարդարը չի ուշացել…

Ուստի քաղաքական համակարգը ՛՛բուժելու՛՛ համար
օր առաջ պետք է այդ դաշտը ՛՛ախտահանել՛՛ նախկին իշխանավորներից, քաղաքական դիակներից, օտար պետությունների ՛՛պատվերները՛՛ կատարողներից ու մարգինալներից, նախկինում ատելությամբ շարժվողներից և ժողովրդին արհամարհողներից, ծաղրողներից ու դավաճանի պիտակ կպցնողներից, մի խոսքով՝ բոլոր ոչ ադեկվատ թալանչիներից:

Խոսքն այս բարիկադների ապամոնտաժման մասին է… Ես այդ բարիկադները համեմատում եմ Չինական պարիսպի հետ, որն աշխարհում երբևէ կառուցված ամենածավալուն, ամենաերկար ու զանգվածային կառույցն է և այն իրավմամբ անվանում են նաև «աշխարհի ամենաերկար գերեզմանոցը», քանի որ կառուցման ընթացքում տաժանակիր աշխատանքի պատճառով հազարավոր շինարարներ են մահացել:
Հ.Գ. Աստված չանի այդ ապամոնտաժումը ուղեկցվի ՛՛զոհերով՛՛ և դավադրություններով…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS