Դեռ նոր էր լրացել 5 ամյակս, երբ հարազատ մայրս ինձ թողեց խանութում ու հեռացավ․․․Երբեք մտքովս չէր անցնի, որ կյանքս նման շրջադարձ կունենա

Դեռ նոր էր լրացել 5 ամյակս, երբ հարազատ մայրս ինձ թողեց խանութում ու հեռացավ․․․Երբեք մտքովս չէր անցնի, որ կյանքս նման
շրջադարձ կունենա։Հիմա ես մեծ, կայացած մարդ եմ, ունեմ ամուսին և երեք երեխա: Բայց իմ կյանքում եղել է շրջան, երբ լքված էի
և ոչ մեկի պետք չէի:

Հաճախ են մեծերն ասում, որ մանկությունն ամբողջովին չեն հիշում, կարող են մտաբերել միայն որոշակի հատվածներ: Իմ դեպքում
այդպես չէ. ուղեղումս ամեն ինչ դաջվել է:Հայրս լքել է ինձ ու մորս, երբ դեռ փոքր էր, մի քանի ամսական, բայց դրա մասին իմացել եմ
միայն տարի ներ անց: Լավ եմ հիշո ւմ մորս, նա միշտ բարկացած էր: Հիշում եմ, ինչպես այդ օրը գնա ցինք խանութ, ես սարսափելի
քաղցած էի: Խնդրում էի մորս, որ ինձ համար կրեմով բուլկի գնի, դրանք այնքան գեղեցիկ էին: Բայց նա չարացած հայացքով նայեց
ինձ և ասաց.

—Լռիր, առանց այն էլ փչացրել ես կյանքս:

Հետո ինձ նստեցրեց պաղպաղակի սառնարանի կողքի նստարանին և ասաց, որ այստեղ իրեն սպասեմ: Դա վերջին անգամն էր, երբի
րեն տեսա՝ մորս կարգավիճակում: Հետո ինձ մի տղամարդ մոտեցավ և սկսեց հարցնել,թե ինչ է եղել: Ես դեռ չգիտեի, որ երկու տա-
րի անց կապրեմ այդ մարդու տանը և իրեն հայրիկ կան վանեմ:Այդ մարդն ինձ համար գնեց հենց այն բուլկին, որից աչքս չէի կտրում:
Երբ սկսեցի այն ուտել, ացունքներս հոսեցին աչքերիցս:

Բուլկին ինքն իրենով քաղցր էր, բայց իմ արցունքներից այն աղի էր դառնում: Այդ դեպքից հետո սկսեցի ատել բոլոր քաղցր թխվածք-
ները. դրանց համն ինձ վառ հիշեց նում է իմ ապրած կյանքի մասին:Հետա հայտ նվեցի մանկա տանը և սկսեցի սպասել, թե երբ ինձ
կորդեգրեն, բայց հոգուս խորքում սպասում էի հարազատ մորս…Այսօրվա պես հիշում եմ որդեգրման օրը:Մանկատանն արդեն ապ-
րել էի 2 տարի:

Եկել էին և նոր ծնողներս, և մայրս: Նա գոռում էր ինձ վրա, նախատում՝ փորձելով արդարացնել ինքն իրեն: Պարզվեց, որ ես փչաց-
րել եմ իր անձնական կյանքը, բայց պիտի շնորհակալ լինեմ գոնե նրա համար, որ ինձ որդեգրելու հնարավորություն է ընձեռել:Հիմա,
երբ ես արդեն մեծ եմ, ամեն Աստծո օր շնորհակալություն եմ հայտնում ծնողներիս, քանի որ իրենց շնորհիվ ես չկործանվեցի, որբ
չմնացի, իմացա, թե ինչ է նշանակում մեծանալ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ, որտեղ տիրում է սեր և համերաշխություն:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS