Դպրոցում համադասարանցին ստորացրեց աղջկան իջեցնելով նրա կիսաշրջազգեստը: Իսկ հետո տեղի ունեցածը…

Դպրոցում կատարվածի համար պատասախանատու են  ուսուցիչները և տնօրինությունը:

Բայց միշտ չէ, որ նրանք ճիշտ գնահատական են տալիս դպրոցում կատարվածին:

15-ամյա  աղջկա մորը զանգահարեցին և դպրոց հրավիրեցին, ասացին, որ նրա դուստրը ապտակել է մի տղայի  և այդ ամենը շատ լուրջ է, քանի որ աղջկա նման արարքը ոչ մի կերպ չի կարելի արդարացնել:

Աղջկա մայրը բուժքույր էր աշխատում,  նա  դպրոց գնալ կարող էր միայն  աշխատանքն ավարտելուց հետո: Երբ նա մտավ տնօրենի կաբինետ  նա  այդտեղ տեսավ  դստերը,դասղեկին,  տղայի ծնողներին,  տղային, որի քթից արյուն էր հոսում, ուսմասվարներին:

— Ձեր աղջիկն անդաստիարակ է, նա ամբարտավան է,  այս տղան կատակով  ներքև է քաշել ձեր աղջկա կիսաշրջազգեստը և ձեր աղջիկն այնպես է նրան ապտակել, որ մինչև հիմա արյուն է հոսում տղայի քթից ու լնդերից:

— Փաստորեն, դուք ուզում եք իմանալ, ես բողոքելու եմ թե ոչ,- ասաց աղջկա մայրը;

Նման պատասխան չէին սպասում:

— Դուք իրավիճակը ճիշտ չեք գնահատում, — ասաց տնօրենը, իսկ այդ ընթացքում տղայի մայրը սրբեց տղայի քթից հոսող արյունը և բարձրաձայն հեկեկաց:

— Ասա աղջիկս ինչ է տեղի ունեցել, — հարցրեց մայրը աղջկան:

— Այդ տղան իմ կիսաշրջազգեստը իջեցրեց, ես բողոքեցի ուսուցչին, բայց նա ասաց, ուշարություն մի դարձրու, ես էլ նրան ապտակեցի երկու անգամ, — լացակումած պատմեց աղջիկը:

Մայրը լսելով դստեր պատմածը  մոտեցավ ուսուցչուհուն և բոլորի ներկայությամբ իջեցրեց նրա կիսաշրջազգեստը: Ուսուցչուհին  ճչաց և շիկնելով ասաց. «Այս ինչ եք անում»: Աղջկա մայրը նրան ասաց.

-Ուշադրություն մի դարձրեք, — ու դառնալով տղայի մորն ասաց.

-Շնորհակալ եղեք, որ ոստիկանություն չեմ դիմում և  ձեր որդուն չեմ մեղարում սեռական ոտնձգության  մեջ և լավ կլինի այնպես դաստիարակեք ձեր տղային, որ աղջիկներից  ապտակ չստանա:

Եվ գրկելով աղջկան դուրս եկավ տնօրենի կաբինետից:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS