Ե՞րբ է ի հայտ եկել ձեռք սեղման սովորույթը և ինչ կարող է այն նշանակել…

Ձեռք սեղմումը հաղորդակցման ամենատարածված միջոցներից մեկն է: Ձեռք սեղման երևույթը եկել է հին ժամանակներից: Մեր կռվասեր նախնիները միմյանց ձեռք սեղմելով՝ ցանկացել են մեկ մեկու վստահեցնել, որ զինված չեն և պատրաստ են երկխոսության: Այս երևույթը հանդիսացել է, որպես խաղաղության և բարեկամության խորհրդանիշ:

Հետագայում, այս երևույթը գործածվում է բարևելու, ծանոթանալու, հաշտվելու, համաձայնության գալու,շնորհավորելու,հրաժեշտ տալու, պայմանագիր կնքելու ժամանակ: Ժամանակի ընթացքում ձեռքսեղմումը վերածվեց տղամարդը տղամարդուն բարևելու միջոց:

Կանանց շրջանում այս սովորությունը չարմատակալեց, քանի որ նրանք հնում, սովորաբար, զենք չէին կրում: Իսկ մեր օրերում միայն գործարար կանանց միջավայրում է ընդունված ձեռքով բարևելը: Սակայն տարբեր ազգերի մոտ այն ուներ իր նշանակությունը:

Հնդկաստանի որոշ հին ժողովուրդների մոտ ձեռք սեղմումը հարսանիքի արարողության մի մասն էր:  Լամաները հյուրին ողջունելիս, ցույց են տալիս ձեռքի ափերը՝ լեզվի ծայրը դուրս հանելով: Արևմտյան Աֆրիկայում մի մյանց ողջունում են ափերը կրծքավանդակին խփելով, իսկ Կենտրոնական Աֆրիկայում՝ միմյանց ափերի մեջ ծափ տալով:

Ճապոնացիները պահպանում են ազգային սովորույթը. Մի քանի անգամ խոնարհվում են և միմյանց հարցնում առողջության ու բարեկեցության մասին: Բոլոր ազգերի ողջույնները արժանի են հարգանքի, քանի որ դրանք արտահայտում են մարդկանց լավ զգացմունքները:

Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS