Ողջ աշխարհում, ինչպես նաև մեր երկրում գրեթե բոլոր մարդիկ անմիջապես արթնանալուց հետո սուրճ են խը-մում։ Եվ մենք բոլորս էլ սիրում ենք արևոտ օրերը, երբ կարլեի է նստել պատշգամբում և վայելել անուշաբույր ըմպելիքը։Իսկապես սուրճն օգտակար է օրգանիզմի համար, սակայն այն պետք չէ խմել դատարկ ստամոքսին, հատկապես առավոտյան։

Առաջին հերթին, պետք է իմանալ, որ առավոտյան քաղցած վիճակում սուրճ խմելով՝ դուք ավելացնում եք մար-սողական տրակտի ներսում աղաթթուների քանակը։ Դա նշանակում է, որ եթե գաստրիտ ունեք, հավանաբար, կհիշեք դրա մասին։ Աղաթթուն վատ է ազդում ստամոքսի վրա։ Օրինակ, եթե ծանրամարս որևէ մի բան ուտեք, կարող են առաջանալ մարսողական խնդիրներ,քանի որ աղաթթուն դառնում է սպիտակուցների բարդ մարսելու պատճառ։ Իսկ եթե սպիտակուցը լիարժեք չի մարսվում, ի հայտ են գալիս մարսողական այլ խնդիրներ․ որովայ-նի փքվածություն, աղիների բորբոքում։Ահա թե ինչու են փորձագետները զգուշացնում և հորդորում՝ դատարկ ստմոքսին սուրճ չխմել։

Կա ևս մի պատճառ․
սուրճը բարձրացնում է կորտիզոլի մակարդակը, և օրգանիզմին շատ ժամանակ է անհրաժեշտ, որ հավասարա-կշռեցնի այն մեր նորմալ վիճակի հետ։ Կորտիզոլը՝ հորմոն է, որը կարգավորում է մեր կենսաբանական ժամա-ցույցը և արթուն մնալու ունակությունը։Ինչպես տեսնում եք, արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմելու սո-վորությունը բավականին վտանգավոր է։ Այնպես որ ցանկալի է նախաճաշել՝ նախքան սուրճը խմելը։ Իսկ եթե նախաճաշել չեք կարողանում, այդ դեպքում սուրճին կաթ ավելացրեք, դա կնվազեցնի ըմպելիքի վնասակար ազդեցությունը օրգանզմի վրա։
