Անյային վերջերս եեմ հանդիպել: Ավելի քան 10 տարի առաջ նույն ընկերությունում մենք միասին ենք աշխատել: Այդ ժամանակ նրա կյանքում դասական պատմություն տեղի ունեցավ: Աղքատ ընտանիքից այդ երիտասարդ աղջիկը հանդիպեց մի հարուստ, շփացած պատանու: Սեր, պայծառ սիրավեպ, ավտոմեքենայով զբոսանքներ: Իսկ հետո պարզվեց, որ հղի է:
Հայրիկն ասաց, որ ինքն այդ գործում չկա և չի պատրաստվում երեխային ճանաչել: Հապշտապ մեկնեց մեկ այլ քաղաք՝ կրթություն ստանալու: Անյան, որ այդ ժամանակ 23 տարեկան էր, որոշեց ծննդաբերել:Ծնողները հեռու էին ապրում, ինքը՝ վարձակալած բնակարանում, բավականին համեստ աշխատավարձով: Իհա՛րկե, ինչով կա-րողանում էինք, օգնում էինք: Մի փոքր գումար հավաքեցինք, տվեցինք որոշ իրեր, մանկասայլակ գներ:

Հետագայում ես հեռացա աշխատանքից, և այլևս կապ չպահպանեցի:Եվ ահա, այդքան ժամանակ անց խանու-թում պատահաբար հանդիպեցի Անյային: Նա քայլում էր գեղեցկուհի դստեր հետ, ով համարյա նրա հասակին էր:
Անյան պատմեց, որ սկզբում շատ դժվար էր: Մինչ խնամում էր նորածնին, կատարում էր ցանկացած աշխա-տանք. պատվերով գրում էր կուրսային աշխատանքներ, տանը հավաքում էր դեկորատիվ հավաքածուներ և միաժամանակ խնամում հարևանի երեխային: Նա չի ցանկանում լսել երեխայի հոր մասին, և նա երբեք էլ չի հայտնվել իր կյանքում:

Հետո աղջիկը հաճախեց մանկապարտեզ և Աննայի գործը մի քիչ հեշտացավ: Անյան կրկին իր մասնագիտութ-յամբ աշխատանք ստացավ, այժմ նա արդեն մի ընկերությունում ֆինանսների գծով վարչության պետ է:Մոտ հինգ տարի առաջ հանդիպեց մի լավ երիտասարդի, նա երեխային բավականաչափ լավ է վերաբերում: Արդեն երեք տարի է, ինչ ամուսնացած են և այժմ մտածում են էլի երեխաներ ունենալու մասին:
Երբ լսեցի այս պատմությունը, անմիջապես հիշեցի այն նախադասությունը, որով վերնագրել էի:Տարիներ առաջ տատիկս,ով ծնվել էր դեռ պատերազմից առաջ,ասել է.«Եթե Աստված քեզ երեխա է տվել, ուրեմն երեխային պա-հելու հնարավորություն էլ կտա: Մի կտոր հաց կտա և այն ամենը, ինչ անհրաժեշտ է»:
Ես շատ եմ հարգում այնպիսի ուժեղ կանանց, ինչպիսին Անյան է: Որոշում կայացրեց, պատասխանատվություն ստանձնեց, մարդուն կյանք տվեց:Ստացվեց ժամանակակից այսպիսի տարբերակ՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում»: Դժվար է պատկերացնել, թե որքան ծանր էր այդ անորոշությունը նրա համար: Բայց նա լրացուցիչ էլ էր վաստակում: Եվ ասում է, որ տվյալ փուլում կյանքն ինքն է բերել անհրաժեշտ մարդկանց:

Երկար ժամանակ հարևանը լրացուցիչ վճարում էր նրան՝ իր դպրոցահասակ երեխայի կողքին մնալու համար: Դրա հետ մեկտեղ անընդհատ տարբեր իրեր էր տալիս:Աշխատանքի ժամանակ լավ ֆինանսական օգնություն են ցուցաբերել: Հետո կամաց-կամաց ամեն ինչ հեշտացավ: Չէ՞ որ Անյայի կողքին է իր ամենամտերիմ ընկերը` դուստրը:
Ուղղակի ևս մեկ անգամ ուզում եմ արտահայտել հարգանքս այնպիսի կանանց, ինչպիսին Անյան է: Նրանք ուժեղ են, համարձակ, նրանք գիտեն սիրել:Կյանքն ամեն ինչ իր տեղն է դնում:
