«Եթե մենք տեր չկանգնենք մեր հեղափոխությանը, կնմանվենք այն կնոջը, որը ոչ օրինական հանդիպումից երեխա է ունենում». Մարի Բարսեղյան-Խանջյան

Գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Եթե մենք տեր չկանգնենք մեր հեղափոխությանը, կնմանվենք այն կնոջը, որը ոչ օրինական հանդիպումից երեխա է ունենում, բայց հասարակության կարծիքի ճնշման տակ, երեխային գցում է աղբարղկ: Մայրը մայր է մնում` անկախ նրանից, թե երեխան «զագսի» թղթի առկայությամբ է ունեցել, թե սիրո հողի վրա:
Իր երեխային աղբարկղ գցելուց հետո այդ կնոջ բարոյական վարկն ավելի է ընկնում, իսկ կորցրած զավակի ցավը նրան տանջելու է ամբողջ կյանքում:
Ի՞նչ անենք, Հայե’ր, հայի հետին խելքից էլի տանջվե՞նք…Սթափվել է պետք…
Թշնամին չի քնում, նա իր շահերն է պաշտպանելու և պահպանելու…
Իսկ մե՞նք, շահեր չունե՞նք…»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS