Եթե որպես նվեր ավտոմեքենա չեք նվիրելու, ուրեմն կարող եք ընդհանրապես չներկայանալ հարսանիքիս․․․Դուստրս իմ ու ամուսնուս առաջ պայման դրեց

Ես ու ամուսինս մի աղջիկ ունենք։ Ի սկզբանե քննարկել էինք երեխաների հարցը ու հասկացել, որ բազմազա-վակ ծնողներ դառնալու ցանկություն ոչ մեկս չունենք։ Մի քանի տարի ապրում էինք երկուսով, վայելում կյանքը, 30 տարեկանում միայն որոշեցինք երեխա ունենալ, ու այդպես ծնվեց մեր դուստրը։

Չնայած նրան, որ մինչ այդ երեխաների հանդեպ այլ վերաբերմունք ունեի, այլ պատկերացում, աղջկաս ծնվելուց հետո ամեն ինչ փոխվեց։ Երևի դա միայն մայրերը կհասկանան։ Սիրտս մի ուրիշ սիրով լցվեց։ Երբ առաջին ան-գամ տեսա դստերս, ցանկացա գրկել նրան ու ալևս բաց չթողնել։

Թե ես, թե ամուսինս մեր աղջկան արքայադստեր պես ենք վերաբերվել ու մեծացրել։ Նրան տվել ենք ամեն ինչ, խոսքս թե բարոյականի, թե նյութականի մասին է․ սեր, հոգատարություն, քնքշություն, բացի այդ լավագույն հագուստն ու իրերը, ճամփորդություններ՝ մեր հնարավորության սահմաններում, ուսում։

Հիմա էլ եկել է նրա ամուսնանալու ժամանակը։ Չեմ հասկանում, խնդիրը մեր դաստիրակությունն է, թե փեսա-ցուի ազդեցությունը, որը, անշուշտ, շատ մեծ է, բայց աղջիկս արդեն մի ամիս է մեզ հանգիստ չի տալիս։ Նա պահանջում է, որ իր համար մեքենա գնենք։ Ոչ մի խնդիր չէր լինի, եթե ունենայինք հնարավորություն։ Բայց մենք հասարակ աշխատող մարդիկ ենք, մեզ համար մեքենա գնելը խաղ ու պար չէ։

Բացատրում ենք մեր դստերը, որ առանց այն էլ հարսանիքին այդքան շատ գումար է պետք, մի կերպ ենք հո-գալու ծախսերը, ինչպես կարող ենք դեռ մեքենա էլ գնել։ Իսկ նա երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու պահան-ջում՝ բացատրելով, որ տղայի ընտանիքը ապահովված ու հարուստ է, և նա իրեն անհարմար կզգա, եթե գոնե մեքենա չունենա։Երեկ էլ հերթական վեճից հետո նա հայտնեց․

—Դե որ այդպես է, կարող եք մեր հարսանիքին ընդհանրապես չգալ։

Ամբողջ երեկո արտասվեցի։ Նայում էի նրա մանկական նկարները, վերհիշում նրա մանկությունը․․․ ինչպե՞ս նման բան եղավ, ո՞ր պահին մենք սխալվեցինք․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS