Եթե ունեք երակների լայնացում, սա շատ արդյունավետ միջոց է դրանցից ազատվելու համար

Ոտքի վրա երկար ժամանակ կանգնած մնալուց, ինչպես նաև նստակյած աշխատանքի հետևանքով, ներքին վերջույթների այրան մատակարարման խախտումներ են առաջանում։ Դրա հետևանքով առաջացող խցանումները երակների լայնացում և երակային հանգույցներ են առաջանում։

Երակների լայնացման դեպքում առաջարկվող պրոֆիլակտիկ միջոցը հանգիստն է  15-20    րոպե՝ պառկած՝  վիճակում, ոտքերը մարմնից բարձր։ Եթե արդեն երակային հանգույցներ են առաջացել՝ հանգստի ժամանակ էլ ոտքերը որոշ չափով վերև բարձրացված լինեն։

Եթե հիվանդությունը ժառանգական է, կամ ոտքի վրա երկար կանգնելը աշխատանքի բերումով պարտադիր է, խորհուրդ է տրվում ոտքերը էլաստիկ բինտով կապել՝ ներքևից վերև։ Ավելի լավ է, որ  դա անեք առավոտ շուտ։ Խորհուրդ է տրվում շաբաթական մեկ երկու անգամ  10-20 րոպեանոց ոչ շատ տաք լոգանք ընդունել  34-38 աստիճան՝ բուժական խոտաբույսերով։ Խորհուրդ չի տրվում նստած ժամանակ մի ոտքը մյուսին գցել՝ երակները սեղմվում են ։

Նստակյաց աշխատանքի ժամանակ ոտքերի տակ պատվանդան դրեք։ Հրաժարվեք բարձրակրունկ կոշիկներից։ Աշխատեք ամեն օր երեկոյան ման գալ արագ քայլերով։ Ավելի լավ է բոբիկ քայլեք ավազի վրայով։ Ոտքերի վրա լցրեք, մեկ տաք մեկ՝ սառը ջուր։ Սակայն, հիշեք, որ ջրի ջերմաստիճանները պետք է տարբերվեն 2-3 աստիճանով։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS