Եթե սш իրшկшնпւթ յпւն է՝ մենք զրկվե ցինք թշնшմпւ նկшտ մшմբ ռшզմш վարшկան կшրեվոր шռավելությունից․ Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ գործի դրված այս ագրեսիան նպատակ ունի տիրանալ ամենակարևոր ռազմավա-րական դիրքին։

Ըստ «Հետք»-ի ղեկավար Էդիկ Բաղդասարյանի՝ թշնամին գրավել է Դիզապայթ լեռնագագաթը, ավելին, հայկա-կան կողմին արգելվել է դիմադրություն ցույց տալ։ Եթե սա իրականություն է, ապա մենք զրկվեցինք թշնամու նկատմամբ ռազմավարական շատ կարևոր առավելությունից։

Դիզապայթը մոտ 2500մ․ բարձրություն ունեցող այն լեռն է, որի գագաթից, ինչպես ափի մեջ, տեսանելի են Շու-շին, Հադրութը, Ջրականը (Ջեբրայիլը) և Արաքսի ամբողջ հովիտը՝ Իրանի սահմանով հանդերձ։ Դիզապայթ լեռ-նագագաթի շնորհիվ հայկական կողմը ունի առավելություն թշնամու նկատմամբ և կարող է միշտ ճնշել նրան։

Պատերազմի հետևանքով յուրատեսակ թերակղզու վերածված այս հատվածը ևս թշնամուն հանձնելու մասին խոսակցություն շատ է եղել նոյեմբեր ամսին, սակայն Արցախը հստակ է պատասխանել՝ այն մտնում է նախկին ԼՂԻՄ-ի մեջ, գտնվում է հայկական ուժերի հսկողության ներքո, հետևաբար չի կարող հանձնվել թշնամուն։

ՀՀ իշխանությունները այժմ պարտավոր են պատասխանել՝ի՞նչ է տեղի ունեցել, արդյո՞ք այդ հատվածի մեր զոր-քին արգելվել է դիմադրություն ցույց տալ, եթե այո, ապա ինչո՞ւ։Եթե Դիզապայթը ևս իրականում հանձնվել է թշ-նամուն, ապա մենք կորցրինք Արցախի վերջին պաշտպանական ամրոցը»։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS