Եթե տանը պատից կախված ունեք մահացած հարազատի նկար, ապա պետք է անպայման կարդաք սա

Հարազատ մարդու մահվանից հետո նրա նկարները սփոփանքի մի տեսակ կարող են լինել հարազատների համար: Այդ իսկ պատճառով գրեթե բոլորը պահպանում են մահացած հարազատի նկարները:

Սակայն, իրականում մահացած մարդու նկարները հզոր էներգետիկայով են օժտված և դրանք պետք է պահել հատուկ եղանակով, որպեսզի դրանց էներգիան չազդի ողջերի վրա:

Համենայն դեպս, այսպես են պնդրում էզոթերիկները: Մահացածների նկարների պահպանման համար կան հատուկ կանոններ, իսկ հետևել դրանց, թե՝ ոչ, արդեն ամեն մարդ ինքն է որոշում:

Մեզ մոտ ընդունված բան է մահացած մարդու նկարը կախել տան պատին: Սակայն սա սխալ մոտեցում է էզոթերիկայի տեսանկյունից:

Մահացածի նկարը քամում է ողջ մարդու էներգիան, եթե դրան շատ հաճախ նայել: Սա էլ հանգեցնում է հոգեկան, հուզական և ֆիզիկական առողջության վատացմանը։

Որոշ վայրերում ընդունված է նույնիսկ լուսանկարներ անել գերեզմաններում:

Սա ևս վատ սովորույթ է: Ողջերը նայելով նման նկարների չեն կարողանում մոռանալ ողբերգության մասին և վերջապես հանգստանալ: Նման նկարներից ազատվել է պետք անմիջապես:

03.2019 Դուք պահում եք մահացած հարազատի նկարնե՞րը, կամ ձեր տանը՝ պատից կախված, հանգուցյալի նկար կա. ապա դուք …
Ցանկալի է մահացածների նկարները պահել ողջերի նկարներից առանձին սև փաթեթում կամ
թղթախանակում:
Այն նկարները, որոնցում և՛ ողջեր կան և՛ մահացածներ, ցանկալի է կտրել:

Սակայն, եթե այնուամենայնիվ մահացած հարազատի նկարները ալբոմում են, ժամանակ առ ժամանակ թերթել և դրանք նայելը, ապա ոչ մի վատ բան չկա, ուղղակի պետք չէ շատ տարվել:

Հոգեբաններն այս հարցի շուրջ այլ կարծիք ունեն: Նրանք պնդում են, որ մենք վախենում ենք պատին մահացածի նկար կախել կամ պահել նրանց նկարները, քանի որ դա մեզ ավելորդ անգամ հիշեցնում է կյանքի անցողիկության մասին, որ մի օր էլ մենք այլևս չենք լինելու:

Եթե հանգուցյալի հետ կապված վատ հուշեր կան, անպայման ներեք նրան և բաց թողեք այդ հուշերը: Դա ձեզ հոգեկան խաղաղություն ու ներդաշնակություն կբերի:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS